Սարսափազդու դեպք Մոսկվայում. հիջաբ կրող դայակը գլխատել է երեխային
Ռուս իրավապահները Մոսկվայում ձերբակալել են որպես դայակ աշխատող մի կնոջ, ով կասկածվում է 3-4 տարեկան երեխայի դաժան սպանության համար: Ինչպես հայտնում է ria.ru-ն, փոքրիկի գլխատված դին հայտնաբերվել է բնակարանում, որտեղ հրդեհ էր բռնկվել: Հրշեջները կրակը մարելու ընթացքում գտել են դաժանորեն սպանված երեխայի դին: Մինչդեռ ren.tv-ն հավելում է, որ հիջաբ կրող դայակը ձերբակալվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ, որտեղ կինը շրջել է` երեխայի կտրած գլուխը ձեռքին: Նա սպառնացել է պայթեցնել ինքն իրեն: Սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ընթանում է քննություն:
