«Կոլեկտիվ Արևմուտքը» պարտություն է կրում Ուկրաինայում և, որպես հատուցում, ուզում է ռևանշի հասնել Վրաստանում

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ, մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշեց, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը:

Այս փուլում, նշեց Վրաստանի վարչապետը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է։ Նա նաև հայտարարեց, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»։

Կառավարության ծրագիրը, որը Կոբախիձեն ներկայացրել է խորհրդարան, կոչվում էր «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ՝ Եվրոպայում»։

Իր ծրագրում Կոբախիձեն այս որոշումը հետևյալ կերպ է բացատրել (ներկայացնենք նրա ելույթի ամբողջական հատվածը՝ կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ).

«Մեր նախընտրական կարգախոսն էր՝ «Միայն խաղաղությամբ, արժանապատվությունով և բարգավաճմամբ՝ դեպի Եվրոպա»

Մեր նպատակն է. արժանապատվորեն պաշտպանել մեր երկրի շահերը, այդ թվում՝ արժանապատվորեն հասնել Եվրամիությանն անդամակցությանը, ինչպես նաև՝ բարելավել մեր երկրի բարեկեցությունը։ Արժանապատվությունն առաջին և գլխավոր երաշխիքն է, որ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը։ Մեր խնդիրն է, ինչպես բխում է մեր կարգախոսից և կառավարության ծրագրից, շարժվել դեպի Եվրամիություն։ Մեր նպատակը, Եվրամիությանն անդամակցությունն է մինչև 2030 թվականը։ ԵՄ-ն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, և այստեղ է արժանապատվության հետ կապված գիծը։ ԵՄ-ն նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը:

Երբ մենք խոսում ենք դեպի Եվրոպա խաղաղ ճանապարհով շարժվելու մասին, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ իր համար սկզբունքորեն կարևոր է, որ մենք խաղաղությամբ շարժվենք դեպի իրեն։ Երբ խոսքը դեպի Եվրոպա արժանապատվորեն շարժվելու մասին է, կարևոր է, որ ԵՄ-ն պաշտպանի մեր ազգային շահերն ու ավանդական արժեքները։ Երբ մենք խոսում ենք բարեկեցությամբ Եվրոպա տեղափոխվելու մասին, որոշ մարդիկ փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը` նշելով, թե նախ պետք է դառնալ ԵՄ անդամ, այնուհետև կարող ես հասնել բարգավաճման: Իրականում, դա հակառակն է՝ նախ պետք է հասնել բարեկեցության որոշակի մակարդակի, և միայն դրանից հետո կընդունվես ԵՄ: Այստեղ էլ ԵՄ-ն պետք է ցույց տա, որ մեր երկրի տնտեսական զարգացումը և բնակչության բարեկեցության բարելավումը արժեքավոր և սկզբունքորեն կարևոր են իր համար»։

Վրաց և արևմտյան փորձագետների կարծիքով, Կոբախիձեի ակնարները կապված էին այն հանգամանքով, որ 2028-ին ԵՄ-ում իշխանության կգան նոր քաղաքական ուժեր, որոնք համահունչ կլինեն հին արևմտյան արժեքներին և դրանից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանին անդամակցել ԵՄ-ին:

Բացի այդ, նշում են փորձագետները, ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված կլինի, վերականգնված կլինեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, և Վրաստանի՝ դեպի Եվրոպա քայլերը «ուկրաինական զարգացումներին» չեն նմանվի:

Պետք է նշել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների այս ռազմավարությունը դրական է ընդունվում վրաց հանրության մեծ մասի կողմից, որտեղ պատրաստ չեն գենդերային հավասարության արժեքները ներմուծել երկրի արժեքների մեջ, իսկ արտաքին ոլորտում հայտնվեն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ՝ ընդդեմ Ռուսաստանի :

Ռուս-ուկրաինական պատերազմն էապես ազդեց մարդկանց գիտակցության վրա, իսկ արևմտյան լիդերների հիստերիկ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Եվրոպայում Վրաստանը դիտարկում են, ոչ այնքան որպես լիիրավ անդամի թեկնածու, որքան՝ մանրադրամ, որը պիտի օգտագործվի Մոսկվայի դեմ:

Վրաց հանրությունը այդ դերի մեջ հայտնվեց 2008-ին և դրանից ոչ թե շահեց, այլ՝ կորցրեց:

Իսկ ուկրաինական փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի անցկացումն է:

Այսօր, նույնիսկ նրանք ցինիկաբար պահանջում են արդեն Զելենսկուց, որ նա զորակոչի տարեթիվը 25-ից իջեցնի մինջև 18-ի:

Այսինքն՝ շարունակի ցեղասպանել երիտասարդ ուկրաինացիներին, հանուն Արևմուտքի, որն ունի նպատակ. պայքարել Մոսկվայի դեմ, սակայն ոչ իր ձեռքերով:

Վրաց ժողովուրդը չի ուզում այդ նվաստացուցիչ դերում հայտնվել, այդ իսկ պատճառով էլ Արևմուտքը ցանկանում է իր հերթական «գունավոր հեղափոխության» միջոցով փոխել իշխանությունը, որպեսզի Վրաստանից «երկրորդ ճակատ» բացվի ընդդեմ Ռուսաստանի:

Բնականաբար, Արևմուտքը իր զինվորներին չի ուղարկի ռազմաճակատ, չէ՞ որ դրա համար նախատեսված է օգտագործել ուկրաինացիներին և վրացիներին:

Իսկ վերջիններս դիմադրում են, այդ իսկ պատճառով էլ Թբիլիսիի փողոցներում այսօր Արևմուտքը զինված բախումներ է հրահրում, որ հասնի իշխանափոխության և կյանքի կոչի իր ծրագրերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղափելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am