Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2017թ-ի հոկտեմբերին

2017-ի հոկտեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Մարտական կորուստներ • Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը: • Հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Ոչ մարտական կորուստներ • Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը: Զինծառայողը հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով: • Հոկտեմբերի 20-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ճակատի շրջանին արձակված կրակոցից: • Հոկտեմբերի 23-ին, Վայոց Զորի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սամվելի Խանամիրյանը: • Հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը: Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 52 զինծառայողի մահվան մասին։ 2017թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որոնցից մարտական է մեկը: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքից հայտնել են միայն մեկի մասին: Կորուստներ • Հոկտեմբերի 8-ին Լենքորանում հուղարկավորել են Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուին (Saleh Valeh oğlu İsayev): • Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ նույն ամսում Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): • Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից: • Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu): Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի բանակի 52 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Մանրամասները` այստեղ:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am