Կարեն Կարապետյանը, թե Սերժ Սարգսյանն է թևեր փռում ՀՅԴ-ի վրա

«Դիլիջան ազգային պարկի» շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այս տարվա սկզբից մասսայական ծառահատումների մասին ահազանգերից հետո հայտնի դարձավ ազգային պարկում կատարված  բարբարոսությունները: Սկզբում բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանն ու յուրայինները դրան քաղաքական երանգ հաղորդեցին՝ լուրեր տարածելով, թե պարկի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին Սահակ Մուրադյանը անտառի կտրված վառելափայտը որպես ընտրակաշառք է բաժանել հոր նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սահակ Մուրադյանը երեք ամսյա արձակուրդից հետո հրաժարական տվեց՝ ըստ էության չցանկանալով մտնել այդ ծանր բեռի տակ, քանզի մյուս կողմից կային տեղեկություններ, որ Արծվիկ Մինասյանի թիմակից Վասիլ Վասիլյանն է ամբողջությամբ վերահսկել անտառի ջարդի հանցավոր գործընթացը,նա պարկի փոխտնօրենն էր,  դրանից հետո մինչ օրս լքել է Հայաստանը: Ինչեւէ, պարզվեց միլիոնավոր գումարների վնաս է հասցվել պետությանը: Այս ընթացքում մի քանի քրգործեր են հարուցվել, մի քանի շարքային անտառապահերի նկատմամբ, սակայն մեծ հաշվով գլխավոր պատասխանատուների դեմ սլաքներն այդպես էլ չեն ուղղվում: Իսկ երեկ ՀՀ քննչական կոմիտե հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունան տարածած հաղորդագրությունից հետո կարող ենք չկասկածել, որ միլիոնանոց չարաշահումների ու յուրացումների գործը ջրվելու է գնա: Նշված վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։ «  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ. իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ դրանք կրել են կազմակերպված բնույթ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար 2014թ. կայուն հանցավոր խմբի ստեղծմանը և ղեկավարմանը ներգրավվել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչը՝ բարձրագույն կրթությամբ։ Վերջինս ծառահատումներ իրականացնելու համար որոշակի գումարի դիմաց հավաքագրել է մի շարք անձանց, տրամադրել հատուկ տեխնիկա և տրանսպորտային միջոց: Ըստ ստանձնած դերակատարման` 2014 թվականից մինչև 2017թ. հոկտեմբեր ամիսը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում 33-ամյա տղամարդը հանցավոր խմբի անդամների հետ իրականացրել է ծառահատումներ։ Հատված ծառերը անտառային տեղանքներից դուրս են բերվել և տեղափոխվել տղամարդուն պատկանող տեխնիկական միջոցի օգտագործմամբ, ապա՝ դրանցից պատրաստվել վառելափայտ և շինանյութ, որն էլ հետագայում իրացվել է:Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ ծառահատումներին անմիջական մասնակցություն ունենալու համար։ Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ», -կարդում ենք տարածած հաղորդագրությունում։Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ շուրջ երեք տարի գործել է կայուն մի բանդա, որն էլ իրականացրել է ազգային պարկի ծառերի ջարդը: Ինչ է ստացվում, ստացվում է, որ երեք տարի շարունակ պարկը ոչ տնօրեն է ունեցել, ոչ անտարապահներ, ոչ այդ տարածքում ոստիկաններ կան, որոնք պետք է հսկեին ու տեսնեին անտառից դուրս եկող ցանկացած ավտոմեքենա, մեծ հաշվով ոչ էլ բնապահպանության նախարարություն ենք ունեցել, որը վերահսկողություն կսահմաներ ու կարճ ժամկետներում կբռներ կայուն հանցախմբին ու չէր թողնի, որ երեք տարի շարունակ միլիոններ դիզել ու միլիոնների վնաս հասցնել պետությանը: Համաձայնեք, որ մանկական հեքիաթներում անգամ չենք հանդիպի այսպիսի պրիմիտիվության, որքան փորձ  է արվում Դիլիջան պարկի դեպքում դարձնել: Իրականում այդ բանդան հենց վերը նշված անձին են ու օղակները, այդ բանդայի անդամ է ասենք բնապահպանության նախարարը, ազգային պարկի տնօրենները, անտառապահները, բոլոր-բոլորը, որոնք պատասխանատու են այս հարցում եւ նրանք բոլորն էլ պետք է հայտնվեն ճիշտ նույն վայրում, որտեղ հիմա պահվում է այն 33-ամյա անանուն տղամարդը, կամ բանդայի պարագլուխը:  Ով չգիտի, որ Արծվիկ Մինասյանն ու ՀՅԴ-ն արդեն մի քանի տարի է բնության գիշատիչներն են դարձել, միլիոնների դիմաց անտառապահներ են նշանակում, որոնք հետո կուսակցությանը մուծված գումարը  հետ են ստանում նույն բնությունից: Ու եթե փուռը տան մեկ պաշտոնյայի, ապա ստիպված են լինելու ամբողջ կուսակցությամբ անցնել ճաղերի հետեւում: Այդ պատճառով միգուցե ընտրվել է գործը ջրելու եւ ինչ-որ բանդայի վրա մեղքը բարդելու տարբերակ: Հարցն այն է, թե Կարեն Կարապետյա՞նն է փրկում ՀՅԴ-ին այս իրավիճակից, թե Սերժ Սսարգսյանը, ո՞վ է թևեր փռում : Դավիթ Գրիգորյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am