Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր...

Այսօր Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներիս վզին կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, փաթաթում է հերթական 102 միլիոն երվրո վարկը: Գործը քննվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է, ով ասաց՝ հարցեր ունի կառավարության ներկայացուցչին, իր համար անհասկանալի բաներ կան գործում: Եվ ընդհանրապես ինչպե՞ս է գոյացել հենց 102 միլիոն եվրո վարկ վերցնելու անհրաժեշտությունը:

Կառավարության ներկայացուցիչն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է, ով ասաց՝ չի կարող պատասխանել այդ հարցին, չգիտի՝ ինչպես է գոյացել 102 միլիոն եվրո գումարի չափը: Հավելեց նաև, որ այդ հարցին կարող էր պատասխանել ֆինանսների փոխնախարարը, որը սակայն չէր եկել՝ մասնակցելու գործի քննությանը:

Սեդա Սաֆարյանից հետո առողջապահության փոխնախարարին հարցեր ուղղեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Վերջինիս համար էլ մի շարք հիմնավորումներ հասկանալի չէին, մասնավորապես՝ ի՞նչ կապ ունի էլեկտրոնային դեղատոմսերի պարտադրումը՝ 102 միլիոն եվրո վարկի հետ:

Հաջորդիվ Լենա Նանուշյանին հարցեր ուղղեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նրան մասնավորապես՝ հետաքրքրում էր՝ ո՞րն է այս համաձայնագրով նախատեսված գումարների նպատակը: Վերջինս նաև նկատեց՝ առողջապահության համապարփակ ապահովագրությունը փոխնախարարի նշած հարցերը պետք է լուծեր, հետևաբար՝ ինչո՞ւ է պետք նոր գումար վերցնել:

«Եթե էդ օրենքը չկա, էս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված: Էդ օրենքում պետք է լիներ՝ ի՞նչ գումարներ են ծախսվելու, ո՞ր խմբերն են օգտվելու»,- հարցը կրկնեց Հրայր Թովմասյանը:

Լենա Նանուշյանն ընդհանուր առմամբ համաձայն էր ՍԴ դատավորի մատնանշած խնդիրների հետ, բայց այդպես էլ նրա հարցին կոնկրետ չպատասխանեց:

«Օրենքը պետք է 2023թ. ընդունվեր, դուք էլ գրել եք՝ 9 միլիոն 270 000 եվրո գումարը նախատեսվում է, եթե ապահովագրված 35-68 տարեկանը կանխարգելիչ կերպով այցելեն առաջնային օղակներ: Չկան էդ ապահովագրվածները, էդ գումարը ո՞նց եք ծախսելու: Սայլը ձիուց առաջ եք դրել: Հնարավոր է՝ առողջության համապարտադիր ապահովագրության մասին օրենքն այդպես էլ չներդրվի, ի՞նչ եք անելու»,- հարցրեց Հրայր Թովմասյանը:

Լենա Նանուշյանն ի պատասխանեց՝ վատթարագույն սցենարի դեպքում տվյալ գումարի մասնահանումները չեն կատարվի Համաշխարհային բանկի կողմից:

Հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ նոր վարկային պայմանագրի գումարները բարելավելու են առողջապահական ծառայությունների մակարդակը: Պատասխանը եղավ՝ ոչ:

«Եթե ոչ, ուրեմն չեն բարելավելու առողջապահությունը: Դուք Ձեզ հակասում եք: Չի կարող որևէ վարկային պարտավորություն լինել, եթե դա ուղղված չի լինելու ոլորտի բարելավմանը… Կամ ի՞նչ երաշխիք ունեք, որ օրենքը 2026թ. ընդունվելու է: Բա որ չընդունվեց»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:

Առողջապահության փոխնախարարը կրկին խուսափեց հարցին հստակ պատասխանելուց, և Հրայր Թովմասյանը ստիպված եղավ որերորդ անգամ կրկնել հարցը՝ ի՞նչ է լինելու, եթե չընդունվի Առողջության համապարտադիր ապահովագրության ներդրման մասին օրենքը, որովհետև եթե այն չընդունվի, այս վարկի ստացումն արդարացված չէ:

ՍԴ նիստն ընդմիջվեց: Ընդմիջումից հետո Հրայր Թովմասյանը շարունակեց իր հարցերն առողջապահության փոխնախարար, կառավարության ներկայացուցիչ, գործով պատասխանող Լենա Նանուշյանին:

Հրայր Թովմասյանի հերթական դիտարկմանն ի պատասխան՝ Լենա Նանուշյանը փորձեց իր մոտ եղած փաստաթղթերի մեջ գտնել ՍԴ դատավորի մեջբերած հատվածի անգլերեն տարբերակը՝ կարծիք հայտնելով, որ միգուցե թարգմանության սխալ կարող է լինել ընկալումը, սակայն անգլերեն տարբերակն այդպես էլ չգտավ:

ՍԴ դատավորի հաջորդ հարցերը վերաբերում էին Արմեդ համակարգին, մահացության մակարդակով մեծ ցուցանիշներ ունեցող հիվանդություններին, թարգմանական սխալներին, ֆինանսական հարցերին:

«Բա ես Ձեզ սկզբից հարցրեցի՝ ի՞նչ վարկ է սա. հիմա ասում եք՝ բյուջետային վարկ է. էս տերմինների տարընթերցումը չեմ հասկանում»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ավարտին Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ «Սահմանադրական դատարան» և «Կառավարություն» բառերը մեծատառով են գրվում, մյուս անգամ ուշադիր լինեն

Վահե Գրիգորյանը հարց չուներ, խնդրեց սխալներն ուղղել: Մոտավորապես նույնաբովանդակ հարց ուներ Երվանդ Խունդկարյանը:

«Ի՞նչ է նշանակում չառհանել. Հայերենում ես նման բառ չեմ լսել»,- նշեց նա՝ նախապես խնդրելով իր հարցերին պատասխանելուց առաջ «շնորհակալություն» չհայտնել ու իր հարցերին կարճ պատասխանել:

Լենա Նանուշյանը պատասխանեց՝ հավանաբար թարգմանական սխալ է: Վերջինս չկարողացավ պատասխանել նաև ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հարցերին:

«Պատվարժան բարձր դատարան, ցավում եմ, բայց հարցերին պատասխանել չեմ կարող»,- ասաց նա:

 

Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված: Գործով որոշում կկայացվի գրավոր ընթացակարգով քննվող մյուս գործերի ավարտից հետո: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Մանրամասները՝ 168.am

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am