Վարչապետն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է

Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ընկերներ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի միջեւ հենց այդ սկզբունքն է գործում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ակտիվ ծերացում են մտադրվել ապահովել երկրում՝ նկատի ունենալով ծերերի զբաղվածության, աշխատանքի հարցը։ «Ի՞նչ է նշանակում ակտիվ ծերացում, ակտիվ ծերացնում են կոնյակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում անկեծղ զարմացավ նախարար Լևոն Ալթունյանը, ում ղեկավարած կառույցում հրահանգ է իջեցվել՝ թոշակի անցած բժիշկները հաջորդ տարի կրճատվելու են: «Կոնկրետ թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք գնալու են թոշակի, բայց դա կրճատում չի համարվում: Ինչ վերաբերում է ակտիվ ծերանալուն, եթե տարեց բժիշկն աշխատում է մարզում և նա պահանջված է հասարակության ու ադմինիստրացիայի կողմից, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի կա թոշակային հասակի մասին ՀՀ օրենք, և ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կատարվի»,- ասաց Ալթունյանը: Առողջապահության նախարարի վստահեցմամբ իրենք բժիշկների թվի կրճատման խնդիր չեն դնում: Այսօր Հայաստանում կա 600-700 բժշկի թափուր աշխատատեղ, միեւնույն ժամանակ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում: Պետք է վերադասավորումներ լինեն, այնպես ապահովվի, որ յուրաքանչյուր աշխատողի միավոր մասով 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն լինի: Մնում է հասկանալ՝ ինչ է ուզում Կարեն Կարապետյանը եւ ինչու նրա ցանկությունը միանշանակ չի ընկալվել անգամ ամենամտերիմ ընկերոջ կողմից։ Ի դեպ, բյուջեի քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ Առողջապահության ոլորտին հաջորդ տարվա բյուջեից հատկացվող գումարներն այս տարվա համեմատ կկրճատվեն մոտ 5.8 մլրդ դրամով: Ոլորտին հաջորդ տարվա բյուջեից կհատկացվի 80 մլրդ դրամ: Լևոն Ալթունյանն ասաց, որ համոզված է՝ ֆինանսների կրճատումը բացասաբար չի անդրադառնա ծառայությունների մատուցման որակի վրա: «Բժիշկը միշտ աշխատում է՝ մաքսիմալ իրեն տրամադրելով իր գործին: Եվ եթե նույնիսկ իրեն ոչինչ չեն վճարում կամ վճարում են ավելի մեծ գումար, նա անում է այնպես, ինչպես կարողանում է՝ ոչ ավելի վատ, ոչ էլ ավելի լավ»,- ասաց նա միանշանակ ստելով։ Հայաստանում չգրված օրենք է դարձել, որ փողն է ծնում առողջությունը։ Բժիշկը հիվանդի կողմը թեքվում է բացառապես, երբ զգում է փողի հոտը։ Անշուշտ կան բացառություններ, սակայն հրատապ վիրահատության կարիք ունեցող հիվանդին մեր հիվանդանոցներում կարող են այնքան անուշադրության մատնել, քանի դեռ չեն համոզվել, որ նա վճարունակ է։ Լևոն Ալթունյանի հաշվարկներով Հայաստանի առողջապահական իդեալական բյուջեն պետք է լինի 280 մլրդ դրամ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ ողջ բնակչությանն անվճար բուժսպասարկմամբ ապահովել: «Այսօրվա 80 մլրդ դրամը դա կոմպրոմիս է մեր հնարավորությունների ու պահանջարկի միջև: Չեմ կարող ասել, որ իմ նախորդները շռայլում էին»,- ասաց նա: Նա տեղեկացրեց նաեւ, որ Շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա, այդ մասին ինքն ուղղակի իր տեսակետն է հայտնել: «Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչև ինստիտուտի ավարտն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այսօրվա հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ հարցն արդիական է, կան անդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի քիչ էլ չարաշահման հետևանք են: Ալթունյանն ասաց, որ առաջիկա կես կամ մեկ տարում նման փոփոխություն չի նախատեսվում:Մինչդեռ ճիշտ հակառակը, Ալթունյանը վճռական էր տրամադրված այս ծառայությունը վճարովի դարձնել, սակայն հանդիպել է ոլորտի մասնագետների դիմադրությանը, որոնք բացատրել են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ինչն էլ ստիպել է հետողորմեա անել, քանզի առանց դրա էլ Ալթունյանի նորարարությունները պատուհաս են դարձել ոլորտի զարգացման վրա եւ ինչ-որ պահի ակտիվորեն քննարկում էին նրա հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցը։ Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am