Վանաձորի գլխին կախված 94 տոննա ռումբը ամեն պահի կարող է պայթել

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Վանաձոր Քիմպրոմը», ինչպես հայտնի է, գտնվում է լուծարման ու ապամոնտաժման փուլում, մինչդեռ գործարանում առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են պարունակում վանաձորցիների համար: Գործարանում պահպանություն չի իրականացվում, քիմիական նյութերի պահման պայմանները առավել քան վտանգավոր ու անթույլատրելի են` վթարային ազդանշանի համակարգը գործարանում անջատված է: «Վանաձոր Քիմպրոմ»-ում ամենավտանգավորը թերես գործարանում առկա մոտ 94տ հեղուկ ամոնիակն է եւ մոտ 4,25տ ամոնիակաջուրը, որոնք պահպանվում են նոր պահեստարանի 6 բաքերում: Ժամանակի ընթացաքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են: Պահեստարանում սպասարկման աշխատանքներ չեն իրականացվում: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շոգ եղանակներին հեղուկ ամոնիակը տաքանալու հետևանքով սկսում է գոլորշիանալ, ապա բաքերում ճնշումը մեծանում է եւ կարող է վթարի պատճառ հանդիսանալ.«Նախկինում եղել է հսկողություն բաքերում ճնշման նկատմամբ և դրա բարձրացման ժամանակ գոլորշին ուղղորդվել է դեպի ամոնիակաջուր պարունակող բաք: Քանի որ պահեստարանում էլեկտրասնուցում չկա, ապա չի գործում նաև վթարային` վերգետնյա բաքերից մեկի վնասման դեպքում պահեստարանի տակ գտնվող ստորգետնյա պահեստային բաք ամոնիակի արտահոսքն ապահովող ավտոմատ համակարգը»: Մասնագետնմերից կազմված խումբը ուսումնասիրություններ է իրականացրել գործարանի տարածքում, ներկա ու սպասվելիք վտանգների մասին տեղյակ են բոլոր կառույցներում, սակայն խնդրին վերջնական լուծում տալ եւ աղետը կանխել` չի շտապում եւ ոչ ոք: «Նախ պարզ չէ, թե որ բաքում ինչքան ամոնյակ կա: Մենք միայն գիտենք, որ 6 բաքերում կա 94 տոննա ամոնյակ, եթե անգամ բաքերից մեկից արտահոսք լինի` քիմիական վտանգավոր նյութերից մասսայական թունավորումներ կլինեն»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը ու հավելում, որ ամոնյակի պահպանման ներկայիս պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին. «Լուծումը հետեւյալն է` կամ պետք է պահպանման համակարգ, էլեկտրասնուցում ու սպասարկող համակարգ, կամ` տեղափոխում, սակայն Հայաստանը չունի տրանսպորտային միջոց դրանք տեղափոխելու համար…»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am