«Վիգեն Սարգսյանն ուսանողներին կանչել էր խոսելո՞ւ, թե՞ ճնշելու և լսացնելու»

«Ինձ համար տարօրինակ է, երբ ասում են, որ ուսանողությունը ոտքի է կանգնել: Ուսանողությունը ոտքի չի կանգնել: Կանգնել են պետական համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ցույցերը՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա նշեց, որ նախկինում, երբ ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությամբ հանդես եկան, այդ օրենքում ասվում էր, որ 18 տարին լրացած ցանկացած տղա պետք է զորակոչվի. «Այսօր «Հանուն գիտության զարգացման» անունն օգտագործելով՝ մեծ հաջողություններ դժվար կլինի գրանցել, որովհետեւ օրենքի հնարավորություններն ու բովանդակությունը ամբողջությամբ փոխված են: Այսօր ուսանողը շատ ավելի լայն հնարավորություն ունի լուծելու թե՛ իր կրթական խնդիրները եւ թե՛ իր զորակոչման հետ կապված հարցերը»: Մեր դիտարկմանը՝ ուսանողներն ասում են՝ այն, ինչ ձեզ թույլատրված է եղել ժամանակին, դուք մեզ հիմա թույլ չեք տալիս, այստեղ չկա՞ անարդարություն, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է թույլատրված եղել: Եթե թույլատրված է եղել մինչեւ ասպիրանտուրա հասնել, այսօր էլ թույլատրված է այդ ուսանողներին կրթություն ստանալ ու ստանալուց հետո զորակոչվել որպես սպա: Ի՞նչ հնարավորությունների մասին են խոսում: Այսօր հնարավորություն կա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում թե՛ մինչեւ զորակոչը, թե՛ զորակոչից հետո: Նայած թե ինչը ինչի հետ ենք համեմատում: Այսօրվա հնարավորությունները իրականում շատ ավելի մեծ են, եւ այսօրվա ուսանողին իրականում ընտրելու իրավունք է տրված, որը շատ կարեւոր է»: ՀՀԿ-ականները համարում են, որ ուսանողների շարժումն ուղղորդվում է: Կարեն Ավագյանն այս առնչությամբ ասաց, որ «իրենց տարածած հայտարարությունից պարզ է, թե ովքեր են ուղղորդողները: Այն մարդիկ են, որոնք ժամանակին զբաղվել են «Հանուն գիտության զարգացման» շարժման կազմակերպչական աշխատանքներով: Այնտեղ կարող եք գտնել նաեւ Արարատ Միրզոյանի անունը»: Այն, որ Վիգեն Սարգսյանի հրավերը բողոքող ուսանողները չեն ընդունել ու չեն մասնակցել, ըստ Կարեն Ավագյանի, ապացուցում է, որ շատ կարեւոր բան չկա ասելու. «Հիմնավորումները այդքան ուժեղ չեն, որ պաշտպանության նախարարի մոտ հիմնավորեն, թե իրենք ինչու չեն ուզում այս օրենքի նախագիծն անցնի հաջորդ փուլ»: Հարցին՝ լուրեր կան, որ ԵՊՀ ռեկտորը նախատել է այն դեկաններին, որոնք համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, տեղյա՞կ եք դրանից, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման դրսեւորումներ կլինեն: Դուք ավելի եք լրջացնում հարցը, քան իրականությունն է: Չեն արձագանքել այլ բուհերի ուսանողներ: Սա բացառապես պետհամալսարանի պատերի մեջ եղած դրսեւորումներ են եւ շատ մարդկանց անձնապես վերաբերող: Անձնական հարց է դիտարկվում շատ դեպքերում, որովհետեւ կազմակերպիչների մեջ կան մարդիկ, ում վերաբերում է այս օրենքը»: Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս ուսանողական ակցիաները կվերածվեն քաղաքական շարժման, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Հիմնավորում եւ պատճառ պետք է լինի: Եթե պատճառ չկա, հիմնավորումները թույլ են, չեմ կարծում, որ մի խումբ մարդկանց անձնական հարցեր պետք է գան որոշակի քաղաքական դաշտ: Եթե մեր քաղաքական դաշտն այդքան լրացուցիչ ներքաղաքական հարցերի խնդիր ունի, նոր հարցերի պահանջ ունի՝ միգուցե: Բայց ես չեմ կարծում, որ սա այդ հարցն է»: Մենք հետաքրքրվեցինք՝ պարզ է, որ այս բողոքի ակցիաները ձեռնտու չեն իշխանություններին, իշխանությունները քայլեր ձեռնարկելո՞ւ են զսպելու ուսանողներին, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Զսպելու որեւէ խնդիր չկա, որովհետեւ եթե իրենք դասերին չեն մասնակցում, ամեն ֆակուլտետ, ամեն բուհ իր կարգավորման մեխանիզմներն ունի: Չեմ կարծում, որ դա այնպիսի հարց է, որ լրացուցիչ միջամտության կարիք ունի»: Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին ակնկալելի էր ՀՀԿ ներկայացուցիչների կողմից նման պիտակավորումը եւ այսպիսի լույսի ներքո իրադարձությունները ներկայացնելը, որովհետեւ դա իրենց զինանոցի հիմնական գործիքներից է: Ինչ լինում է, ասում են՝ մի՛ քաղաքականացրեք, ինչ լինում է, ասում են՝ սրա հետեւում ինչ-որ քաղաքական ուժ է կանգնած: Այդ մարդիկ չեն հասկանում կամ հասկանում են ու չեն հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքացիները կարող են բնականորեն ընդվզել, եւ տարբեր քաղաքական ուժեր այս կամ այն հարցում կարող են աջակցություն հայտնել: «Ելքը» իր դիրքորոշումը այդ մասին հստակ հայտնեց, երբ այդ դասադուլային շարժումը չկար: Վիգեն Սարգսյանն ասում է՝ ես եմ հրահրում, ո՛չ, ես չեմ հրահրում: Ես կոնտակտ ունե՞մ իրենց հետ, այո, ունեմ»: Ինչ վերաբերում է ուղղորդելուն՝ Միրզոյանն ասաց. «Այդ մարդիկ այնքան հասուն են… հասկանո՞ւմ եք, այդ բառը նույնիսկ իրենց մտածելակերպից է: Իրենք չեն հասկանում, որ կարող է առանց ուղղորդումների լինել: Ուսանողները ոչ արժեքների հետ խնդիր ունեն, ոչ վճռականության հետ խնդիր ունեն, ոչ ստեղծարար մտածողության, ոչ մի ուղղորդելու հարկ չկա, իրենք գիտեն, իրենց իրավունքների համար ոնց ուզում՝ պայքարում են»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բողոքող ուսանողներին, բողոքի ակցիայի կազմակերպիչներին հրավիրել էր ՊՆ՝ քննարկման: Նրանք չեն գնացել: Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Այդ ֆորմատն իրենց դուր չէր եկել, որովհետեւ իսկապես, էլի, ի՞նչ է նշանակում՝ նախ կանչում ես քո մոտ, կանչում ես ուսխորհուրդների հետ: Ուսխորհուրդներում լավ մարդիկ կան, անշուշտ, բայց հիմնականում գիտեք, չէ՞, պալատական բաների բուծարաններ են, իրենց հետագա կարիերիստների, կանչում ես նրանց հետ, կանչում ես ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ինչ-որ ճնշեն, փորձեն ուրիշ հարթություն տանել, որ՝ չե՞ք ամաչում, հայրենասիրություն, բան… այդ ֆորմատով գնան այնտեղ ի՞նչ անեն: Հետո մի բան հարցնեմ՝ Վիգեն Սարգսյանը կանչել էր ուսանողներին խոսելո՞ւ, այսինքն՝ ասելու եւ լսելո՞ւ, թե՞ կանչել էր ճնշելու եւ լսացնելու, իր ասածն անցկացնելու: Սրանք շատ տարբեր են: Հետո գիտեք, ուսանողները որոշակի արտոնյալ խավ են, իրենց հետ պետք է գնալ խոսել, ոչ թե կանչել: Եվ իրենք կարող են ընդունել, կարող են մերժել: Ես կարծում եմ՝ ճիշտ են արել, որ մերժել են»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am