Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր նման. 1 տարի անց (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Մեկ տարի առաջ ընտրություններին հաջորդած իր ելույթում, Դոնալդ Թրամփը երդում տվեց իր ընտրողներին՝ աշխատավոր ամերիկացիներին, ովքեր դժգոհ էին երկրում ստեղծված իրավիճակից. «Քաղաքական գործիչները բարգավաճում են, իսկ գործարանները՝ փակվում: Ամերիկացիների այս կոտորածն ավարտվում է հենց այստեղ ու այսօր»: Թրամփի հաղթանակը երկրաշարժի էր համարժեք ԱՄՆ-ի քաղաքական դաշտի համար: Նրա նախագահությունը սակայն, սկսվեց բազմաթիվ հակասություններից՝ լայնածավալ բողոքներից մինչեւ երդման արարողությանը ներկա բազմության չափը: Նախագահության առաջին ամիսներին Թրամփը երեք կարեւոր հաղթանակ արձանագրեց՝ նշանակելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր անդամ, մահացու հարված հասցնելով Դաեշի ահաբեկիչներին եւ շարունակելով տնտեսական բարձր ցուցանիշները: Սակայն, առողջապահության բարեփոխումների բնագավառում Դոնալդ Թրամփի նախաձեռնության տապալումը հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում ծանր հարված էր նախագահի հեղինակությանը: Արդյունքում այսօր Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգը սառեցվել է, նշում է վերլուծաբան Ալան Լիհթմանը. «Ոչ մի իշխող կուսակցություն, որն ունի միաժամանակ նախագահ եւ մեծամասնություն Կոնգրեսում, այսքան ձեռնունայն չի եղել»: Այս իրավիճակում Դոնալդ Թրամփի աջակիցների թիվը շարունակում է նվազել, նշում է Լարի Սաբաթոն. «Ամերիկացիների մեծամասնությունն այսօր Դոնալդ Թրամփի աշխատանքը նախագահի պաշտոնում բացասական է գնահատում»: Սակայն, ընտրությունների ավարտից հետո Թրամփի կողմից կազմակերպվող ցույցերն ու երթերը ակտիվ են պահում իր ավանդական կողմնակիցներին՝ ամերիկյան հասարակության շուրջ մեկ երրորդը կազմող ավանդական հանրապետականներին: Սակայն, Դոնալդ Թրամփի ղեկավարման ոճը եւ Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը կարող են դեռ փոխել ներկա պատկերը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am