Կադաստրից տասնյակ միլիոնների գումար բյուջե չի մտել

ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրված ARPIS էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել 2013-2017 թվականների հաշվետու եռամսյակների վերջին օրերի գործարքները (համակարգը վերծանել է մինչև եռամսյակի վերջին օրվա գործարքները): Արդյունքում հանրապետության տարածքում կատարված անշարժ գույքի 3204 գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն արտացոլվել եռամսյակային հաշվետվություններում և չեն ներկայացվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Մասնավորապես՝ նշված էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ընդհանուր 1.108.058.395 դրամ կադաստրային և 3.258.931.861 դրամ պայմանագրային արժեքով թվով 110 գործարքների և ֆիզիկական անձանց կողմից կատարված՝ 76 հասարակական, արտադրական նշանակության՝ ընդհանուր 1.092.450.019 դրամ կադաստրային և 1.073.993.510 դրամ պայմանագրային արժեքով անշարժ գույքի նկատմամբ գործարքները, ինչի հետևանքով պետական լիազոր մարմինը տարիներ շարունակ զրկվել է հարկերի գանձման գործառույթներն օրենքով սահմանված կարգով պատշաճ իրականացնելու հնարավորությունից: Ստացված տվյալները տրամադրվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին և հանձնարարվել է պարզել հարկման ենթակա այն գործարքները, որոնցով չեն հաշվարկվել և չեն գանձվել հարկման ենթակա գումարները: Ուսումնասիրության ներկա փուլում արդեն իսկ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ 58.350.000 դրամը գերազանցող 5 գործարքներ (որոնցից 2-ը կատարվել են 30.06.2014թ., մյուսները՝ 31.03.2014թ., 30.09.2014թ., 31.03.2016թ.)` ընդհանուր 682.699.420 դրամ արժեքով, չեն հայտարարագրվել, և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 78.189.884 դրամ ԱԱՀ-ի գումար՝ առանց տույժ տուգանքի: Իսկ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված` ընդհանուր 7.859.000 դրամ արժեքով 3 գործարքներով հաշվարկներ չներկայացվելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 1.571.800 դրամ ԱԱՀ գումար՝ առանց տույժ տուգանքի (այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցված է): ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստուգումները շարունակվում են: Սակայն,  նկատի ունենալով, որ  արդեն իսկ հայտնաբերված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերով վնաս  է պատճառվել, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Բրիտանաթուրքական թուրանը փոխվել է ամերիկաթուրքական թուրանի»․ Հայկ Նահապետյան (video) 3 միլիոն 420 հազար ՀՀ դրամ մսխել եք․․․ եկե՛ք, պատասխան տվեք․ Սոնա Աղեկյան (video) «Ալիևը հերթական հարվածն է հասցրել»․ Անդրանիկ Թևանյան (video) Եկեղեցի․ առաջին դիմադրություն․ հերթում մյուսներն են․ Հայկ Նահապետյան (video) Հասել ենք մի կետի․ «դիերը հաշվելու ժամանակն է»․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին «գերի է վերցրել»․ Մեսրոպ Առաքելյան (video) «Արմատախի՛լ արեք անձնասիրությունը, մաքրեք ձեր սրտերը»․ Վահան Սրբազանի խոսքը (video) Խաղաղության խորհրդի տնօրենը կհանդիպի ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ Փեզեշքիանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հուսադրող ազդանշանների առկայության մասին «Փաշինյանը, ով եղել է միջակ լրագրող, այնպիսի «պուպուշ» կերպար է ստեղծել, որ մարդկանց թվում է՝ գործ ունեն մի հրաշք անձնավորության հետ». Արմեն Հովասափյան Նիկոլին հենց այդ ժամանակ «կզացրին»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների նոր ռեկորդներ․ Ազիզյան Վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am