Սկսվեց Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, դատախազի և մի քանի անձանց դատաքննությունը. նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերով՝ $23000 կաշառք ստանալու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ –հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ՝ այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի փաստով որպես կասկածյալներ, ամբաստանյալներ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արդեն նախագահ Աղվան Պետրոսյանի (լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես), նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի և քաղաքացիներ Կարեն Մարտիկյանի, Հայկ Կարապետյանի, Մելանյա Գալստյանի, Կամո Գալստյանի, Էդվարդ Չինարյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Խաչատուր Դադոյանի, Արմեն Բարսեղյանի, Վրույր Վարդանյանի, Լաուրա Մարտիրոսյանի քրեական գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նիստը կսկսվեր, դատական կարգադրիչները օրենքի սահմաններում մանրակրկիթ զննում էին նիստի համար ժամանած անձանց: Տեղում ծառայություն էին կատարում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Բազեյանի գլխավորությամբ: Կարգադրիչների և ուղեկցող ոստիկանների ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում դատական նիստը անցավ առանց որևէ միջադեպի: Երբ սկսվեց դատական նիստը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դիմեց ներկա գտնվող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ասելով, որ ինքը ճշտում է ամբաստանյալների, նրանց փաստաբանների կարծիքը, թե արդյոք նրանք կողմ են, որպեսզի դատական նիստը լրագրողների կողմից լուսաբանվի: Եթե մեղադրող դատախազ Կարապետյանը չառարկեց, ապա գրեթե բոլոր ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները իրար հերթ չտալով՝ «քոփի փեյսթ արած», առարկեցին, որպեսզի լրագրողները չտեսանկահարանեն դատական նիստը: Այնուամենայնիվ, դատավոր Ա. Նիկողոսյանը թույլատրեց լրագրողների աշխատանքը դահլիճում, հորդորելով, որ չնկարահանվեն «փայլուն անցյալ ունեցող» այն ամբաստանյալները, որոնք դեմ են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ նշված ամբաստանյալները ձերբակալվել էին, նրանց հարազատները օր ու արև չէին թողնում, որպեսզի լրագրողները հանրությանը ներկայացնեն այն, որ իրենց հարազատները հանիրավի են ձերբակալվել, մինչդեռ դատարանի բակում հավաքված մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, զարմացած ասում էին. «Եթե արդար եք, կողմ,լինեիք լրագրողների աշխատանքին, թող մարդիկ նկարեն ու ողջ հանրությունն էլ իմանա իրականությունը: Թե չէ, ինչ մուկն ու կատու եք խաղում, էլ ոնցա հանրությունը իրականությունը իմանալու»: Այսօր դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու ամբաստանյալների ու նրանց փաստաբանների բացարկի որոշումը՝ դատախազ Կարապետյանի նկատմամբ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 9-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 7-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունեցել դռնփակ դատական նիստը, որտեղ քննվում էր Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի խափանման միջոց կալանավորման հարցը: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Շհոյանի նկատմամբ: Դատավոր Ռուբեն Բունիաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Շհոյանը դատարանից տեղափոխվել էր Արդարադատության նախարարության թիվ 1 քննչական մեկուսարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 191 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am