Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել:
Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները: Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը:
Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզեցին կասկածյալի ինքնությունը: Նոյեմբերի 8-ին Վաղարշապատի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվեց հենց Վաղարշապատում և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն:
Հարուցվել է քրեական գործ: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը ձերբակալված է: Դեպքերի հանգամանքներն ու տուժողներին պատճառված վնասի չափերը քննությամբ պարզվում են:
Սարգիս Հովհաննիսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը