Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. նրա նոր ակնարկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ՝ դրա ընթացքում անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում իր ծրագրային ելույթում հնչեցրած նպատակին՝ 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչությամբ Հայաստան: Մայիսի 18-ի այդ ելույթի հանրային արձագանքի գերակշռող մեծամասնությունն այն էր, որ դա ոչ թե հեռացող, այլ մնացող պաշտոնյայի ելույթ էր, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ամենեւին չունի իշխանության ղեկը թողնելու մտադրություն: Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադառնալով իր մայիսի 18-ի ելույթի, թերեւս, առանցքային, թիրախային խնդրին՝ 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի տեսլականին, Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը (Սարգսյանի համոզմամբ) պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի», ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը պատմում է խորհրդակցության մասին: Ի՞նչ է նշանակում «բոլոր իշխանություններ» արտահայտությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոսում է կամ ակնարկում այն մասին, որ մինչեւ 2040 թվական նախանշված նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում չի լինելու մեկ՝ անփոփոխ իշխանություն, այլ լինելու են «բոլոր իշխանություններ», այսինքն՝ մի քանի՞սը: Հայաստանում կարծես թե 25 տարի շարունակ եղել է անփոփոխ իշխանություն, հետեւաբար՝ ինչո՞ւ չի կարող լինել եւս 23 տարի: Այսինքն՝ զուտ հայաստանյան պրակտիկայի պայմաններում արդեն Սարգսյանի հայտարարությունը ստանում է որոշակի արտառոց երանգ, այն իմաստով, որ առաջիկա 23 տարիներին նա, այդուհանդերձ, գոնե տողատակում ենթադրում է իշխանափոխություն: Բանն այն է, որ թե՛ մայիսի 18-ի ելույթում, թե՛ ընդհանրապես իր վերջին շրջանի ելույթներում Սարգսյանը ոչ միայն չի կրկնել հեռանալու մտադրության մասին 2014 թվականի հայտնի խոսքը, այլ հակառակը՝ արել է բազմաթիվ թափանցիկ եւ մշուշոտ ակնարկներ, որ չի պատրաստվում թողնել իշխանության ղեկը, թողնել առաջին դեմքի կարգավիճակը: Եվ ահա, այդ հայտարարությունների ֆոնին, այսինքն՝ մնալու մտադրության մասին տարատեսակ ակնարկների ֆոնին, Սերժ Սարգսյանը հանկարծ ակնարկ է անում, որ Հայաստանում մինչեւ 2040 թվական կլինեն «բոլոր իշխանություններ», այսինքն՝ իշխանությունը չի լինի միայն ինքը: Այստեղ առաջանում է հարց իհարկե, թե ո՞ր պահից ինքն այլեւս չի լինի իշխանություն՝ հենց 2018-ի ապրիլի՞ց, երբ վայր կդնի նախագահի լիազորությունը, թե՞ ավելի ուշ, երբ ինչ-որ մի օր այլեւս վայր կդնի նաեւ վարչապետի լիազորությունը: Միեւնույն ժամանակ, ինքնին հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհանրապես որոշել ակնարկել, որ ինքն առնվազն մտադիր չէ մնալ իշխանություն մինչեւ 2040 թվականը: Ո՞ւմ համար է նրա այդ ազդակը, համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների: Թե՞ Սերժ Սարգսյանը համարել է, որ մնալու մտադրության մասին ակնարկները բավական շատ են հնչել, եւ ինքն այդ առումով այլեւս սկսել է, այսպես ասած, կանխատեսելի դառնալ: Այդ իմաստով արժի, թերեւս, թույլ տալ նաեւ այնպիսի հավանականություն, որ Սարգսյանն իրականում խոսելով «բոլոր իշխանությունների» մասին՝ իրականում քողարկում է ընդամենը իր մեկ ու միակ իշխանության նպատակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am