էթիկայի հանձնաժողովը խախտում չճանաչեց Շուշան Պետրոսյանի արարքը
Հայաստանի ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի այսօր՝ փետրվարի 29-ին կայացած նիստում: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով հարությունյանի խոսքով, նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել: Նա սեփական օրինակով հիշեցրեց, որ փոքր ժամանակ իրեն էլ են ասել «ականջներդ կկտրեմ»:
