Հովիկ Աբրահամյանը խորը ընկճախտի մեջ է. սկսել է ալկոհոլ շատ օգտագործել, այցելել խաղատներ. Պատճառը հայտնի է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկարներ հրապարակեց Արցախից՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո  հրապարակվեց նաեւ Աբրահամյանի էջի գրառումը: Հայտնի դարձավ, նոյեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախկին վարչապետին հրավիրել է Արցախ, որտեղ նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, միասին աղոթել: Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քաղաքական պատճառներ կային: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով: Բայց նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, այս հարցը կտրուկ փակել է՝ հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկարային ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական պլանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը՝ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների ֆոնին տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել Կարեն Կարապետյանին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Արցախում Բակո Սահակյանը աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից: Թե ինչ հետեւություններ է արել Հովիկ Աբրահամյանը Բակո Սահակյանի հետ խոսակցությունից հետո, մեր աղբյուրներին հայտնի չէ: Ամեն դեպքում մեզ տեղեկություններ հասան նաեւ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ՝ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am