Պակիստանում այսօր մահապատժի է ենթարկվել Փենջաբի նահանգապետին սպանողը

Պակիստանում առավոտյան մահապատժի է ենթարկվել Մումթազ Քադրին, որը 2011 թ սպանել էր Սալման Թասիրին ՝ Փենջաբ խոշորագույն նահանգի ղեկավարին: Հանցագործին կախաղան են հանել Ռավալփինդի քաղաքի բանտերից մեկում, հայտնում է ՏԱՍՍ–ը, վկայակոչելով Geo TV հեռուստաալիքը: 2011 թ. հունվարի 4-ին Իսլմաբադի կենտրոնում Թասիրին կրակել ու սպանել էր նրա թիկնապահ Մումթազ Քադրին: Քադրին ՆԳՆ զորքերի էլիտար ստորաբաժանման զինծառայող էր ու պատասխանատու էր քաղաքական գործչի անձնական անվտանգության համար: Անմիջապես սպանությունից հետո կրակողը հանձնվել էր ոստիկանությանը ու խոստովանել իր հանցանքը: Նրա խոսքով, սպանության պատճառն էր դարձել նահանգապետի քննադատությունը երկրում գործող Աստվածանարգության մասին օրենքի վերաբերյալ, որի հիման վրա Մուհամեդ մարգարեի, Ղորանի ու իսլամի այլ սրբությունների վերաբերյալ վիրավորանքը քրեական հանցագործություն է համարվում ու պատժվում մահապատժով: Թասիրը այդ հակասական օրենքի ամենավառ հակառակորդներից էր ու պահանջում չեղարկել այն: Նախկին ոստիկան Քադրին մինչեւ վերջին պահը հույս ուներ, որ իրեն ներում կշնորհվեն ու ազատ կարձակեն, սական երկրի բոլոր դատական կառույցները ու անձամբ նախագահ Մամնուն Հուսեյնը մերժել էին նրա միջնորդությունները: Քադրիի մահապատժի կապակցությամբ Պակիստանում ակնկալվում է բազմաթիվ իսլամական քաղաքական կուսակցությունների ու շարժումների բողոքի ցույցեր: Դրանց կողմնակիցները մինչեւ վերջին պահը պահանջում էին ազատ արձակել ոստիկանին, նրան համարելով հավատքի իսկական պաշտպան: Տեղի վերլուծաբանների կարծիքով Քադրիի մահապատժի օրը  փետրվարի 29-ն է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա ամենամյա բողոքի ցույցերից:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am