ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների եւ կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է:

Կհարցնեք՝ ի՞նչ կապ ուներ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած պառլամենտական քննարկումը «ուժայիններին գլխատելու» պրոցեսի հետ. բացատրենք: Ճակատագրական նոյեմբերի 17-ի գիշերը` կիրակի, երբ Նիկոլ Փաշինյանը հարսանիքից հետո հրահանգել էր իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տեղեկացնել 6 պաշտոնյաներին, որ պետք է առավոտյան ազատման դիմումներ գրեն, իշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխկապակցված Radar Armenia-ն հայտնեց, որ ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը։ Այսինքն՝ կուսակցությունում արդեն գիտեին, որ ուժայիններին պատժելուն զուգահեռ նաեւ խորհրդարանականները պետք է պատժվեն:

Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը. նա ամբիոնից կշտամբել էր Արգիշտի Քյարամյանին թե՝ Ձեր աշխատասենյակում չեք, որ նման ժեստիկուլյացիայով եք խոսում պատգամավորների հետ: Բացի այդ, նա ոչ խոսափողի մոտ, բայց օգտագործել էր նաեւ «սեւ շորերով պատգամավորի», իսկ իրականում ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի բառապաշարը՝ «կուռաժիտ լինելու» մասին, ինչը չներվեց Զեյնալյանին:

ՔՊ-ն համարում է, որ Զեյնալյանը խախտել է պատգամավորի վարքականոնի մասին ՀՀ օրենքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա պետք է հեռանա: Նարեկ Զեյնալյանը, իհարկե, չի դիմադրել եւ անմիջապես ենթարկվել է Փաշինյանի պահանջին՝ ներկայացնելով մանդատից հրաժարվելու դիմում. բայց եւ նեղ շրջապատում դժգոհել է, թե ՔՊ պատգամավորներ կան՝ այնպիսի արարքներ են թույլ տվել ու անպատիժ մնացել, որ տարակուսելի է, թե ինչու հենց ինքը պետք է պատիժ կրեր: Նա հերթով հիշել է թե՝ Արթուր Հովհաննիսյանը խայտառակ վարքագիծ դրսեւորեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստում, չպատժվեց, Հակոբ Ասլանյանը հայհոյեց Եռաբլուրում, չպատժվեց, Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, չպատժվեց եւ այլն:

Նա հարցը քննարկել է նաեւ իրեն ՔՊ թիմ բերած ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով եւս տարակուսել է, որ ՔՊ-ականներին այնպիսի աններելի բաներ են ներվել, որ Զեյնալյանին հեռանալ պարտադրելը անարդար է: Բայց ահա այդպիսի զգացումներով՝ Զեյնալյանը հեռացել է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 21․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am