Ինչով է վտանգավոր Monsanto-ն. որոնք են խաղի կանոնները

Monsanto-ն հզորագույն ընկերություն է, որն ամեն տարի ահռելի մեծ քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ է ծախսում՝ լոբբիստական աշխատանքների համար: Այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը՝ հավաստիացնելով նաև, որ նման ընկերությունները յուրաքանչյուր երկրում խաղում են այդ երկրի կանոններով: «Այնպես չէ, որ Monsanto ընկերությունը հետաքրքրված է բացառապես ՀՀ շուկայով։ Monsanto ընկերությանը չի կարելի մեղադրել: Այս և բոլոր այն ընկերությունները, որոնք կարող են մուտք գործել այլ երկիր, պետք է խաղան տվյալ երկրի խաղի կանոններով։ Եթե ՀՀ-ն չի սահմանել խաղի կանոններ և չի արգելում գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսությունը, ապա ոչ միայն Monsanto-ն, այլև կամայական այլ տրանսգենային սերմեր արտադրող կազմակերպություն, առանց որևէ խոչընդոտի, կարող է մուտք գործել ՀՀ: Միջազգային կազմակերպությունը որևէ մեղք չունի, որ ՀՀ-ն ունի անկատար օրենսդրություն, չունի ԳՄՕ ռիսկերի գնահատման համապատասխան կենտրոն, կամ առնվազն կառավարական հանձնաժողով»,- նշեց նա: Դավիթ Պիպոյանը նշեց նաև, որ այն հայտնի է ոչ միայն ԳՄՕ-ներով, այլև ընկերության հետ պայմանավորված են մի շարք թույներ, որոնք և՛ շրջակա միջավայրի թույներ են, և՛ մարդու առողջության։ «Այս ընկերությունը ներգրավված է եղել պոլիքլորացված բիֆենիլների արտադրության ոլորտում, որն այսօր համարվում է արգելված տարր, որովհետև պահպանվում է շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։ Այս ընկերության անունը պայմանավորված է հորմոնային աճի խթանիչների արտադրության հետ, որի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ընկերության գործունեությունը կապվում է նաև միջուկային զենքի և ատոմային ռումբի արտադրության հետ»,- հայտարարեց բանախոսը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am