Նոր սադրանք Ռուսաստանի համար

«Ջաբհաթ  ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ցանկանում է Ռուսաստանին սադրել խախտել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Die Welt թերթի հոդվածագրին ասել է խմբավորման գրոհայիններից մեկը, որի հետ լրագրողի հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի սրճարաններից մեկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գրոհայինը, որը ներկայացել է Աբու Մուսսաբ ալ Սիրի, կարծում է, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջանքերով Սիրիայում կնքած զինադադարը հիմարություն է։ Նշենք, որ զինադադարի մասին համաձայնագիրը չի վերաբերում «Ջաբհաթ  ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումներին. նրանց դիրքերի ռմբակոծումը շարունակվելու է։ Գրոհայինը կարծում է, որ 10 հազար հոգուց բաղկացած խմբավորումը Սիրիայում իրական ուժ ունի, եւ այն ուզում է վերջ դնել հրադադարի ռեժիմին։ «Ջաբհաթ  ան Նուսրա»-ն ցանկանում է դիտավորյալ ձախողել հրադադարի ռեժիմը, գրում է Die Welt-ը։ Թերթի հաղորդմամբ Սիրիայի հյուսիսում ծայրահեղականները պայքարում են կառավարական զորքերի դեմ «չափավոր ապստամբների» խմբավորումների միության հետ։ «Ջաբհաթ  ան Նուսրա»-ն մտադիր է հարձակումներով սադրել Ռուսաստանի Զինված ուժերին, որպեսզի վերջիններս պատասխան հարված հասցնեն։ Այդ ժամանակ կրակագծում ակամա կհայտնվեն նաեւ ավելի «չափավոր» խմբավորումները, որոնք կռվում են ծայրահեղականների կողմից։  Հենց որ նրանք հարվածի տակ հայտնվեն, հրադադարի ռեժիմը կխախտվի։ Աբու Մուսսաբը կարծում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ասադը տապալվի։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am