Լեոնիդ Ազգալդյանը հետ էր ուղարկել ծառայելու մեկնած բոլոր ուսանողներին. ԵՊՀ պրոֆեսոր. armtimes.com

Ուսանողների շարունակվող բողոքի ակցիաներին զուգընթաց նրանց իրենց համերաշխությունն են հայտնում նաեւ առանձին դասախոսներ, ու վերջիններիս թիվն աստիճանաբար աճում է: ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը չի ողջունում բոլոր ուսանողներին, առանց բացառության եւ առանց գիտության բնագավառում ունեցած հաջողություններն ու պոտենցիալը հաշվի առնելու, բանակ զորակոչելու գաղափարը: Պրոֆեսորը հիշում ու հիշեցնում է, թե ինչպես Արցախյան պատերազմի տարիներին ուսանողների մի մեծ բազմություն մեկնել էր ռազմաճակատ՝ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել: «Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բազմաթիվ մեր տղաներ, ինչպես նաեւ Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողներ, գնացել էին իր ջոկատ: Բոլորին հետ էր ուղարկել: Տղաներ, ասել էր, դուք պետք եք ձեր մասնագիտության ուղղությամբ: Եվ դա՝ պատերազմական տարիներին: Նա հասկացել էր, որ այս պետությանը պետք են այդ տղաները ոչ որպես զինվոր: Սա էլ է զինվորական աշխատանք այստեղ, սա էլ է հայրենասիրական աշխատանք: Հիմա մենք ակտիվ պատերազմի վիճակում չենք, այս տղաներին չի կարելի տանել: Մանավանդ տաղանդավոր տղաներին: Ես համաձայն եմ, պետք է ծառայել, այո, բայց պետք է լինեն նաեւ բացառություններ: Կան փայլուն երիտասարդներ, ինչպե՞ս կարելի է նրանց պոկել գիտությունից: Չի կարելի ուղղակի»,- պատմեց պրոֆեսորը: Նա անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ մի խումբ ուսանողների երեկ կայացած հանդիպմանը: «Երեկ ես զարմացա, պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ուսանողը բակալավրիատի ընթացքում գիտական հոդվածներ է գրել, ինչ-որ միջազգային օլիմպիադաներում հաջողություններ է ունեցել եւ այլն, մենք կտանենք նրան ռազմաարդյունաբերական համալիրում որպես սպա ծառայելու: Ես ունեմ փայլուն երկու ուսանող, որոնք պետք է ասպիրանտուրա ընդունվեն: Նրանց որ տանեք այդ ռազմաարդյունաբերական համալիրը, ինձ էլ եք տանելո՞ւ: Ինչպե՞ս են նրանք շարունակելու իրենց գիտությունը: Մեր ոլորտում ամեն մի ընդմիջում ուսանողին հետ է գցում, որովհետեւ շատ բուռն զարգացող ոլորտ է: Նա եթե երկու-երեք տարի դրանով չզբաղվի, այլեւս այնպես է հետ ընկնելու, որ շատ դժվար կլինի դա վերականգնել»,- հավաստիացրեց ԵՊՀ պրոֆեսորը: Նրա համար, ի դեպ, նաեւ զարմանալի էր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցների ընտրությունը: Արցախյան Ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանն ինքն էլ ավարտել էր Երեւանի պետական համալսարանը՝ ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն: Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am