«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիս։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նախարարը նշեց, որ ԱՆ-ն (առողջապահության նախարարություն) բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում ավելի խիստ պահանջների է դիմում։

Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։

Տեսչական մարմնի արված գործողությունների արդյունքը չերեւաց, քանի որ 1 ամիս անց այս կլինիկայի բժիշկ Արթուր Սարգսյանը կրկին անխոչընդոտ նույն վիրահատություններն է անում։ Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քայլեր ձեռնարկվել են, դրանք ընթացքի մեջ են։ Մեկ այլ տեղեկությամբ՝ տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացնում, քանի որ «Արթկոսմեդ» կլինիկան 19-րդ պոլիկլինիկայից պետք է տեղափոխվի Կենտրոն վարչական շրջան։

Հիշեցնենք, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սովորաբար, բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել բուժառուի վիճակը. «Արթկոսմեդ»-ում բուժառուի վիճակի վատթարացումից հետո վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։

Կլինիկայում գրանցված մահվան առաջին դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել էր 2023թ. հոկտեմբերի 20-ին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am