Անահիտ Բախշյանն ահազանգում է
Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Այս պահին ծառեր են հատվում նաև ագրարային համալսարանի դիմացի այգում: Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը: Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»,-նշել է նա:
