Քիչ առաջ շոկային տեղեկություններ եկան կառավարությունից։ Աշխատանքից ազատվել կամ այս պահին ազատվում են կառավարության անդամներ ու ուժային կառույցների ղեկավարներ։
Այս պահի դրությամբ 168.am-ի տեղեկություններով` արդեն իսկ Հանրապետության նախագահին միջնորդություն է ուղարկվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին այս պահին կառավարության քվեարկությամբ նույնպես ազատում են զբաղեցրած պաշտոններից, քանի որ ֆորմալ առումով նրանք են նշանակում այս պաշտոնյաներին։
Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, արդեն 3 ամիս չէր ընդունում որևէ նախարարի, այն դեպքում, երբ նախկինում ընդունում էր շաբաթը մեկ։
Փախվարչապետներին ևս ընդունում է շաբաթը մեկ։ Եվ միայն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին է Փաշինյանն ընդունում օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան։ Կառավարությունում շշնջում են` Փաշինյանը սկսում է ակտիվ քարոզարշավի փուլը։ Այդ ազատումներն այդ տրամաբանության ներքո են։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը