ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հարսնաքար»-ի մոտ խոշոր ավտովթար-հրդեհից

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «յաշիկը» վարել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արման Մխիթարյանը, իսկ Hyundai Accent-ը վարել է Յուրի Միրզախանյանը։ Վթարից հետո Ա. Մխիթարյանի ընկերները, ժամանելով դեպքի վայր, «թռցրել էին» իրենց «ախպորը»՝ տանելով դեպքի վայրից։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է «յաշիկ»-ի և Hyundai-ի մասնակցությամբ վթարի պահը, որը մեզ է տրամադրել Security Dream ընկերությունը, որով երևում է, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ հայտնվում մայթին՝ բախվելով թոնրատան պատին, ինչից հետո առաջանում է հրդեհ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել էին Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի անվամբ հաշվառված Hyundai Accent մակնիշի 34 AD 573 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 77 ՏX 777 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «յաշիկը» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել էին «յաշիկում» առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել էին։ Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am