Սյունիքի մարզում տեղի է ունեցել խոշոր չափի ապօրինի ծառահատման հետքերով

«Շիկահող պետական արգելոց» ՊՈԱ կազմակերպության եւ Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում եւ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կազմված՝ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ կից հաշվարկը, ըստ որի՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում ապօրինի հատվել են տարբեր տեսակների եւ տրամագծերի  ծառեր: Նշված արձանագրությունն անմիջապես ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեադատավարական կարգով  նյութեր նախապատրաստելու ցուցումով: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից անտառային ֆոնդի տարածքներում՝ ՀՀ ԲՆ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում, անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքից՝ 7 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, ծառի ճյուղեր, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5.393.466 ՀՀ դրամ վնաս: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապօրինի ծառահատումները կատարվել են «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ արգելոցի եւ արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություն կազմելու իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատման, ինչպես նաեւ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության հանցակազմի հատկանիշներ՝  ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am