Ավտովթար-վրաերթ Երևանում. վարորդները մնացել են մեքենաների արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ, Peugeօt մակնիշի 195 UL 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 CN 997 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ Opel մակնիշի 35 MG 949 համարանիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Opel-ների վարորդները վրաերթի են ենթարկվել՝ մնալով մեքենաների արանքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Կարեն Դավթյանն ու Արամ Գալստյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am