Վիգեն Սարգսյանը հանդիպել է ուսանողների հետ.ինչ է խոստացել նա

Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն-ից: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել է զինվորական ծառայության եւ ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին եւ առանձնահատկություններին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ թեեւ որոշ կառույցներ եւ ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարեւոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։ Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական եւ մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջեւ՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որեւէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների եւ գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։ Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաեւ մագիստրատուրայում։ Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ հայտարարված դասադուլին եւ ուսանողների պահանջներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու եւ այն արտահայտելու իրավունք, եւ որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որեւէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին՝  նշելով, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումների, խնդրահարույց հարցերի բարձրաձայնման եւ կարծիքների փոխանակման համար։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am