Ժողովուրդը գրում է.
Աժ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված։ Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։
Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել Է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը մեծ է եղել, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան։ Այս գործը նախագահող դատավորը Արման Թովմասյանն էր, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվում։ Օրաթերթը պարզեց, որ գործով ՝ նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավորը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։ Իսկ թե ով կքննի ՊԵԿ-ի եւ Աժ պատգամավորի միջեւ առաջացած քաշքշուկների գործը, մնում է օդից կախված։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը