Նախագահ Քոչարյանը, երբ իր կարգավիճակը բարձրաձայնեց, դատարանը մեղադրյալ ձևակերպումը չօգտագործեց (video)

2022 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրեցի հրաժարական ստանձնածս քաղաքական պաշտոնից և վերադարձա փաստաբանական գործունեությանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթ առկա էր՝ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ, և ես պաշտպանի կարգավիճակ չեմ ստանձնել: Այս մասին հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Երբ դուք նշեցիք, որ ամբողջ վարույթում երևում է, որ ես մշտապես եղել եմ պաշտպան՝ այդպես չէ, 2021 թվականի հուլիսից այդ կարգավիճակս դադարել է: Ասեմ ավելին՝ Վճռաբեկ դատարանը ինձ որոշման օրինակ չի ուղարկել, ելնելով հենց նրանից, որ պաշտպանի կարգավիճակ չեմ ունեցել:

Հոկտեմբերի ամսին դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայացել էի, որովհետև դատական համապատասխան ծանուցագիր էի ստացել: Այդ նիստին, երբ նախագահ Քոչարյանը բարձրաձայնեց իր կարգավիճակի վերաբերյալ հարցը, դատարանը ևս մեղադրյալ ձևակերպումը չօգտագործեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանին:

Հաշվի առնելով, որ մեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան՝ բախվեցինք այս խնդրին ևս: Հիմա ելնելով դրանից՝ ես դիրքորոշում արտահայտել, որ ես հանդիսանում եմ սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, չեմ կարող»,- նշեց նա:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am