Ինչու է ՔՊ–ն ուզում Վարդան Ղուկասյանին մտցնել Գյումրիի ավագանու ընտրարշավ

Գյումրիում «Բալասանյան» դաշինքը լուծարելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է իրենով անել քաղաքը։ Համապետական ընտրություններին և Ալիևի պահանջով իրականացվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանի երկրորդ քաղաքը սեփականաշնորհելը նրա համար կարևոր նշանակություն ունի։
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։ ՔՊ–ն հույս ունի, որ վարչական, կրիմինալ և փողային լծակների օգնությամբ կկարողանա զավթել իշխանությունը Գյումրիում։ Գործի են դրվել հին ու «բարի» մեթոդները։
ՔՊ–ն այս ամենով հանդերձ նաև վախեր ունի, որ գյումրեցիները կարող են մերժել ՔՊ–ին ու Կարեն Սարուխանյանին, որի հանդեպ բացասական վերաբերմունքը ահռելի է։ Նիկոլենք լավ հասկանում են, որ եթե ընդդիմադիր դաշտը ճիշտ կոնֆիգուրացիայով մասնակցի, ապա Գյումրիում իրենք կպարտվեն։ Դրա համար էլ չեն կողմնորոշվում արտահերթ ընտրության անցկացման ժամկետների հարցում։
Ընտրություններն իրենց համար ցանկալի արդյունքով ավարտելու համար ՔՊ–ն բազմաթիվ դրածոների է մտցնում խաղի մեջ։ Խոսվում է հակաեկեղեցական պայքարով աչքի ընկած սորոսական Կարեն Պետրոսյանի, «Լուսավոր Հայաստանի», Արամ Զավենի Սարգսյանի, 2021–ին ընդդիմադիր ներկայացած ու հետո նիկոլենց կողմն անցած ավագանու գործող անդամ Վարդևան Հակոբյանի, տեղական նշանակության դրածոների մասնակցության մասին, որոնց ֆունկցիան լինելու է կեղծ ընդդիմադիր բառապաշարով ընտրություններին մասնակցելն ու հետո այդ քվեները ՔՊ–ի օգտին ծառայեցնելը։
Ընտրություններն իրենց համար ցանկալի սցենարով տանելու համար ՔՊ–ն, մեր ունեցած տեղեկություններով, նաև ուզում է դրդել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա մասնակցի ավագանու արտահերթ ընտրություններին։ ՔՊ–ն այդպիսով ուզում է Ղուկասյանին արհեստականորեն դարձնել իրենց հիմնական հակառակորդ, որպեսզի նրա ֆոնին իրենք մաքուր ուժ երևան։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկն այն է, որ բազմաթիվ քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանն իրենց համար կառավարելի ընդդիմախոս կարող է լինել, ում կարելի է քրեական գործերի մահակով դարձնել Սամվել Բալասանյանի պես վերահսկելի։ Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին բանտում է, ինչը նույնպես առևտրի առարկա կարող է դառնալ։ ՔՊ–ում Վարդան Ղուկասյանին ուզում են դրդել առաջադրման, որպեսզի նաև քարոզչական դաշտում կարողանան առաջ մղել նախկին–ներկա կեղծ օրակարգը։
Ղուկասյանն, ըստ լուրերի, շատ լավ հասկանում է ՔՊ–ի մտադրությունների մասին։ Նա դեռ դիմադրում է և չի ուզում մասնակցել ընտրություններին՝ տեսնելով, որ իրեն ուզում են օգտագործել։
Այսպիսով, ՔՊ–ի ներսում ծրագրում են Վարդան Ղուկասյանին խաղի մեջ մտցնել, որպեսզի ընտրություններից հետո նրա հավաքած քվեներն օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Սամվել Բալասանյանի քվեները 2021–ի ընտրությունների ժամանակ։ ՔՊ–ն ուզում է Վարդան Ղուկասյանի միջոցով փոշիացնել ընդդիմադիր ձայների մի մասը։
Կգնա՞ Վարդան Ղուկասյանը գործարքի, չի՞ դիմանա ճնշումներին ու կառաջադրվի՞, պարզ կդառնա մոտ օրերս։ Հայտնի է, որ նա չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, սակայն մյուս կողմից էլ քրեական գործերի առկայությունը նրան խոցելի ու կառավարելի է դարձնում։
Մեկ բան պարզ է, որ եթե Ղուկասյանին թվա, որ կարող է պայմանավորվել տխրահռչակ Կարեն Սարուխանյանի հետ ու իր հարցերը լուծել, ապա պետք է նայի, թե ինչ տեղի ունեցավ Սամվել Բալասանյանի հետ և ինչ է տեղի ունեցել բոլոր նրանց հետ, ովքեր պայմանավորվել են նիկոլենց հետ։ Պայմանավորվողները պարզապես քցվել են ու հայտնվել բանտում (կամ էլ՝ ճողոպրել ու դասալիք դարձել այնպես, ինչպես Սամվել Բալասանյանը)՝ զուգահեռաբար արժանանալով նաև ընդդիմադիր ընտրազանգվածի քննադատությանը։
Թե ինչպիսի զարգացումներ կլինեն Գյումրիում, կերևա շատ շուտով։ Ամեն դեպքում վերջնական խոսքը գյումրեցուն է պատկանում։ Սրանց քայլարշավը Գյումրիից սկսվեց։ Գյումրիից էլ պետք է սկսել սրանց հեռացման գործընթացը։

դիտվել է 1974 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am