«Օֆշորային ընկերություններում գումարներ ներդրած թուրք պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների հարցն կտեղափոխենք երկրի խորհրդարան և կպահանջենք հատուկ հետաքննություն անցկացնել:Հիմա կուսակցական ընկերներս հետաքննություն անցկացնելու առաջարկ են ներկայացնելու խորհրդարան՝ պարզելու, թե օֆշորային գոտիներում ով որքան գումար և ընկերություն ունի: Հույս ունեմ, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմն իսկապես իր խոսքի տերը կլինի: Այդպիսով՝ մենք կբացահայտենք մեր տնտեսության պատմության ամենամութ էջը», - «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին ՝ նման բացահայտումները հրապարակելու համար:
Հիշեցնենք, որ ըստ ICIJ-ի հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում: Օֆշորային սկանդալի կենտրոնում են ոչ միայն վարչապետի որդիները, այլ նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի եղբայրը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը