Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։

Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:

Բայց շարունակենք ՔՊ վարչության ուշագրավ նիստի մանրամասները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Փաշինյանն ինչ-որ օղակներով տեղեկություն է ստացել, որ Կարեն Սարուխանյանը եւս ինչ-ինչ առնչություն ունի թմրանյութերի հետ. դրա համար էլ Փաշինյանը որոշել է անակնկալ կերպով, իր վստահելի մարդկանց միջոցով ճշտել իրականությունը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրներն են փոխանցում՝ Սարուխանյանը բժշկի ու անվտանգության աշխատակցի հետ գնացել է, եւ ներկաներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ արդյունք է գրանցվել՝ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, թե ոչ: Միայն հայտնի է, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ Գյումրիում ընտրությունները հետաձգելու ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի առնչությամբ դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ով թեեւ խուսափողական պատասխաններ տվեց, բայց չհերքեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները, որոնք իրեն ուղղել էինք հարցի տեսքով:

«Ես վարչության փակ նիստից որեւէ տեղեկություն ասելու իրավասություն չունեմ:

Չգիտեմ՝ ով է այդ տեղեկությունը տվել, թող հրապարակի, իմանանք, թե ով է փակ նիստից ինֆորմացիա դուրս հանել», – ասաց Սարուխանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում է կայացրել, երբ կլինեն նոր ընտրությունները՝ Կարեն Սարուխանյանը պատասխանեց. «Ինչպես ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է հայտարարել՝ իրավական դաշտում կան բացեր, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվում»:

Այսինքն, պատգամավորին, որպես ապագա ընտրարշավի նախընտրական ցուցակի առաջին համար, ոչ թե հետաքրքրում է իր կուսակցության հեղինակությունը կամ առնչությունը թմրանյութերին, այլ թե ով է «Ժողովուրդ» օրաթերթին կուսակցության դռնփակ նիստից տեղեկություններ տալիս: ՔՊ-ի միակ անհանգստությունը դա է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am