Պատգամավորների բացակայու­թյան մասին հաշվետվություններն էլ են կեղծում

«Ժողովուրդ»-ը գրում է.«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ լիագումար նիստերից կամ հանձնաժողովների նիստերից բացակայություննե­րի դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Յուրաքանչ­յուր ամսվա վերջում հանձնաժողովնե­րը պետք է հաշվետվություն ներկայաց­նեն՝ պատգամավորների բացակայու­թյան հետ կապված: Միայն թե «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այդ տեղեկանքները, պարզել է կեղծիք­ների շարք: Օրինակ՝ ըստ այդ տեղե­կանքի՝ ԱԺ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնա­ժողովի նիստերից հոկտեմբեր ամսվա ընթացքում բացակայություններ չեն եղել: Նախ նշենք՝ հոկտեմբեր ամսին այս հանձնաժողովը մեկ նիստ է գումարել՝ ամսի 16-ին, և այդ նիստում ներկա չի եղել, օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, որին գրեթե չենք տեսնում նաև լիագումար նիստերում: Եվրոպա­կան ինտեգրման հարցերի հանձնաժո­ղովում էլ նման «ակտիվ» պատգամա­վորներ կան: Օրինակ՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշ­տական հանձնաժողովի նիստում եր­բեք չեք տեսնի Սամվել Ալեքսանյանին կամ Մելիք Մանուկյանին: Ու չնայած այս ամենին՝ նրանք «ներկա» ստանում են: Իհարկե, չի բացառվում, որ ազգըն­տիրներն, այնուամենայնիվ գալիս են խորհրդարանի հանձնաժողովների նիստերին, ակտիվ հարցուպատասխանի մասնակցում, պարզապես մենք՝ հա­սարակ մահկանացուներս, չենք տես­նում, չենք լսում, և նրանց գործունեու­թյունը միայն ԱԺ ղեկավարությանն է «հասանելի»՝ հավանաբար հենց հա­տուկ ակնոցների միջոցով»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am