«Եթե անասուններին չվերադարձնեն, մենք գիտենք, թե ինչ ենք անելու». jnews.ge (տեսանյութ)

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները այսօր հանդիպել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ: Նրանք երաշխիքներ են ուզում, որ գողերը այլևս չեն մտնի իրենց գյուղ, և նրանք կկարողանան խաղաղ ապրել: Այսօր ժամը 12: 00-ին Դադեշ գյուղի բնակիչները, մոտ 40 հոգի Շրջանային ժողովի շենքում հանդիպեցին խորհրդարանի պատգամավորի հետ: Ըստ Հենզել Մկոյանի, պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գողացված անասունները վերադարձվեն բնակիչներին: «Ես զանգահարել եմ բոլոր նախարարություններ` Ներքին գործերի նախարարություն, Անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, սահմանապահներին: Նրանք բոլորն էլ մտահոգված են տեղի ունեցածով և փորձում են ամեն ինչ անել, որ օգնեն ձեզ: Նրանք խոստացել են օգնել: Պարզապես պետք է մի քիչ սպասել, չխանգարել նրանց աշխատանքին: Եվ հավատացեք, որ պետությունը ձեր մեջքին կանգնած է», – ասաց Հենզել Մկոյանը: Դադեշի բնակիչները մտահոգված են Թուրքիայի սահմանի անվտանգության մակարդակով, նրանք պահանջում են սահմանի վերահսկողությունը ուժեղացնել: «Թող պատժեն: Ինչպես է դա հնարավոր, 50 մետրի վրա անասնուններին գողանում են, իսկ սահմանապահները դա չեն նկատում: Մենք ապրում ենք սահմանի վրա, և շատ մտահոգված ենք: Եթե այսպես շարունակվի, կարող է մի օր էլ գան մեզ սպանեն ու հեռանան, կամ գողանան մեր երեխաներին: Իսկ ինչու է թուրքական կողմը հագեցած տեսախցիկներով, իսկ մեր կողմը՝ ոչ: Որ դարում ենք մենք ապրում: Հնարավոր է սահմանի պետերը, նույնիսկ պայմանավորվածություն ունեն միմյանց հետ, թե չէ ոնց չի տեսել, բա ինչի է կանգնած այդտեղ », – վրդովված ասում է Ցոլակ Մարտիրոսյանը: Ներկա պահին գողերը կարողացել են սահմանով անցկացնել 15 կով և հորթերի, ձի ու շուն: Դադեշցիների խոսքերով թուրքական կողմի տեսախցիկները արձանագրել են անասուններին իրենց տարածքում, և որ թուրքական կողմը հաստատում է անասունների սահմանն անցնելը: Ըստ Սեդրակ Աբրահամյանի, նրանք արդեն վախենում են ամեն ինչից: «Մեզ հետաքրքիր է, թե որքան է շարունակվելու այս անտերությունը սահմանում: Մենք վախենում ենք: Մենք մտահոգված ենք սահմանի անապահովությամբ: Սա առաջին դեպքը չէ», – ասում է Գրիգոր Մարտիրոսյանը: Ոմանք չեն հավատում, որ կարող են անասուններին վերադարձնել, բայց նրանք ուզում են հասնել նրան, որ ուժեղացվի սահմանի պաշտպանությունը: Հանդիպման ժամանակ Դադեշի բնակիչները եկան համաձայնության, որ նրանք առայժմ կսպասեն, որպեսզի անասուններին վերադարձնեն, հակառակ դեպքում նրանք կոնկրետ քայլեր կձեռնարկեն: «Մենք դեռ կսպասենք, մեզ խնդրեցին, մենք հավատում ենք նրանց և կսպասենք: Բայց եթե անասուններին չվերադարձնեն, մենք գիտենք, թե ինչ ենք անելու», ասում է Մխիթար Սիմոնյանը: Կարդալ նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am