Կարեն Բենիամինյանը վատ պայմաններում ապրողների անվան տակ գումարներ է բաժանել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից օրինակ է վերցրել: «Հայկական ժամանակը»-ը, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշումները, պարզել է, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքի բյուջեի հաշվին սոցիալապես վատ պայմաններում ապրողների անվան տակ գումարներ է բաժանել: Այս տարվա փետրվարին գրել էինք, որ դեկտեմբերի 16-ին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգեւատրել է կլորիկ գումարով: Պարգեւատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Երիտհանրապետական Կարեն Բենիամինյանը սեպտեմբերին նշանակվելով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, շատ չանցած համայնքի միջոցներով սկսել է բարեգործություններ անել: Ընտրություններից մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 6-ին, Կարեն Բենիամինյանը որոշել է Արատաշատի բնակիչներ Ելենա Հովհաննիսյանին, Անահիտ Ավետիսյանին 20 հազարական դրամներ տրամադրել, իսկ Ռայա Դավթյանին և Սեդա Հակոբյանին 10 հազարական դրամներ է տրամադրել: Ընդհանուր առմամբ այս որոշմամբ 60 հազար դրամ է անհատույց տրամադրվել: Անհատույց դրամական օգնություն է տրամադրվել նաեւ հոկտեմբերի 23-ին: Կարեն Բենիամինյանի որոշմամբ այս անգամ 80 հազար դրամ է տրամադրվել թվով 7 քաղաքացու: Ժորա Մելքոնյանին հատկացվել է 20 հազար դրամ, իսկ Մարգարիտ Հակոբյանին, Շողիկ Գրիգորյանին, Հասմիկ Ստեփանյանին, Սյուզաննա Սիմոնյանին, Վեհանուշ Սիմոնյանին և Կամո Խաչատրյանին անհատույց տրամադրվել է 10 հազարական դրամ: Համայնքի ղեկավարի ընտրությունից 2 օր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Կարեն Բենիամինյանը ևս մեկ անգամ գումար բաժանելու որոշում է կայացրել, սակայն այդ անգամ գումարի չափը մեծացել է: Քաղաքապետի այդ որոշմամբ ընդհանուր առմամբ 130 հազար դրամ է անհատույց հատկացվել քաղաքացիներին: Արման Ավետիսյանն ստացել է 50 հազար դրամ, Արամ Հակոբյանը՝ 30 հազար դրամ, Լիլիթ Դավթյանը՝ 20 հազար դրամ, իսկ Արայիկ Թովմասյանը, Արմեն Մկրտչյանը և Ալվարդ Ենոքյանն ստացել են 10 հազարական դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am