ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդրում փորձում է փակել Ռուսաստանի պատուհանը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո կայացվել են որոշումներ, թե ինչպես է պետք գործընթացը առաջ տանել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ադրբեջանական լրատվամիջոցների հետ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին եւ ասելով, թե այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ: Ինչ որոշումների մասին է խոսքը, դեսպանը չի մանրամասնել: Ղարաբաղյան խնդրում ամերիկյան քաղաքականության ակտիվացման եւ նոր քայլերի մասին դեռեւս ամիսներ առաջ խոսել էր նախկին համանախագահ Հոգլանդը, Մինսկի խմբում իր պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ: Նա հայտարարել էր, որ վարչակազմը երբ ձեւավորվի եւ արտաքին քաղաքական ռազմավարությունն ամբողջանա, ԱՄՆ-ն կակտիվանա ղարաբաղյան խնդրում: Այժմ Ադրբեջանում Նահանգների դեսպանն է հայտարարում կայացված որոշումների մասին, թե ինչպես շարունակել գործընթացը: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատասխանելով կոնգրեսականների նամակին՝ ղարաբաղյան շփման գծում քայլերի վերաբերյալ, հայտարարել էր, թե լիովին համամիտ է դիպուկահարների հետքաշման եւ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարներին, եւ դա պետքարտուղարության դիրքորոշումն է: Հատկանշական է, որ դա արվում է Ադրբեջանում դեսպանի շուրթերով, քանի որ, ըստ էության, հենց Ադրբեջանն է խոչընդոտում այդ մեխանիզմների ներդրմանը, մերժում դրանք տեղակայելու առաջարկը կամ այսպես ասած՝ Վիեննայի օրակարգը: Հետեւաբար՝ պետք է ենթադրել, որ ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիրքորոշումը: Բանն այն է, որ կարգավորման գործընթացը շարունակելու համար չկա այլ ճանապարհ, քանի որ հակառակ դեպքում գործընթացը մտնում է փակուղի, իսկ փակուղուց սովորաբար դուրս է գալիս պատերազմ: Ներկայումս խնդիրը ակնհայտորեն այն է, թե քաղաքական շարունակության ինչպիսի ձեւաչափ պետք է ընտրել, որը նախորդ երկու տասնամյակի գործընթացի համեմատ կունենա կայունության շատ ավելի հաստատուն, այսպես ասած, հիմքեր եւ թույլ կտա շատ ավելի ամուր ձեւով պահել ներկայիս ստատուս քվոն, իրավիճակը փակուղուց զերծ պահելու համար ապահովելով որոշակի քաղաքական բովանդակության առկայություն: Աներկբա է, որ կարճաժամկետ եւ միջնաժամկետ առումով ղարաբաղյան խնդրում չկա այլ անելիք, իսկ եթե դա չի կատարվում, իրավիճակը շարունակում է մնալ, այսպես ասած, կայծից կախված վիճակում, որքան էլ Մինսկի խմբի համանախագահների միջեւ ներկայումս առկա է հարաբերական կայունության հարցում նկատելի կոնսենսուս, եւ որքան էլ Հայաստանն իր ռազմական եւ քաղաքական ներուժով ներկայումս շատ ավելի դիմադրունակ է, քան ապրիլյան պատերազմից առաջ: Այդուհանդերձ, Արեւմուտքը իրավիճակները դիտարկում է, այսպես ասած, ինստիտուցիոնալ համատեքստում, հետեւաբար ղարաբաղյան խնդրում այդ իրավիճակին հասնելու համար առանցքային է հրադադարի պահպանման մեխանիզմների հարցում տեղաշարժը, ադրբեջանական դիրքորոշման բեկումը: Ինչպես է դա պատկերացնում Նահանգները, դժվար է ասել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այդ հարցում Ադրբեջանն ակնհայտորեն ունի Ռուսաստանի առնվազն լռելյայն աջակցությունը: Այդ աջակցությունն, իհարկե, պայմանավորված է նրանով, որ իրավիճակի հարաբերական կայունացման միջազգային մեխանիզմի ձեւավորումը Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում եւ մասնավորապես ղարաբաղյան խնդրում իրավիճակի վերահսկողության մենաշնորհից, միեւնույն ժամանակ ընդհանրապես ստեղծելով նոր վարքագծի անհրաժեշտություն: Մինչդեռ ներկայումս այդ մեխանիզմի բացակայությունը Ռուսաստանի համար մշտապես բաց է պահում նախաապրիլյան իրադարձությունների տրամաբանությանը վերադառնալու պատուհանը: Ներկայումս ԱՄՆ-ն, փաստորեն, փորձում է փակել այդ պատուհանը եւ գործնականում էական, առանցքային քայլ կատարել իրավիճակը նախաապրիլյան տրամաբանության վերադարձից ապահովագրելու համար, ինչը կնշանակի նաեւ տարածաշրջանային թեկուզ հարաբերական կայունության զգալի ապահովագրում: Սակայն պարզ չէ, թե ինչ որոշումներ են կայացվել այդ պատուհանը փակելու տարբերակների մասով: Չի բացառվում իհարկե, որ որոշումներն անմիջականորեն չեն առնչվում կովկասյան տարածաշրջանին եւ մասնավորապես ղարաբաղյան գոտուն, այլ ենթադրում են հարակից հարցերի շրջանակի օգտագործում, ինչը Ռուսաստանին կարող է բերել նաեւ ղարաբաղյան խնդրում որոշակի համաձայնությունների եւ այսպես ասած՝ մենաշնորհից ինքնակամ հրաժարվելու կամ այսպես ասած՝ ամբողջը զիջելով մասը պահելու որոշման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am