90 հազար դոլար՝ դեռեւս չգործող ծառայության համար․ որքա՞ն գումար է ծախսվել ի օգուտ Էկոպարեկային ծառայության ներդրման

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ռենջերներ»-ից էկոպարեկներ եւ վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր ծախսեր են առաջացրել պետական բյուջեի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար, սակայն էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը։ Ամբողջությամբ չներդրված ծառայության ծառայողական համազգեստի համար պետական բյուջեից հատկացվել է 35 մլն 837 հազար դրամ՝ 90 հազար դոլար։

Հիշեցնենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է մեկ տարի առաջ, ուժի մեջ մտել այս տարի, իսկ օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեին վեցամսյա ժամկետում։ Սակայն մինչ օրս ծառայությունը չունի համապատասխան աշխատողներ ու տեխնիկա։ Էկոպարեկների մրցույթն էլ միայն օրերս՝ նոյեմբերի սկզբին է հայտարարվել։

Նկատենք, որ թեեւ թիմ ու ռեսուրս չունի նորաստեղծ մարմինը, բայց արդեն համազգեստներ են գնվել, պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ էլեկտրաշոկ, լապտեր եւ այլն։ Ով պետք է կիրառի՝ դեռ պարզ չէ: Բացի այս գնումներից՝ հոկտեմբերի սկզբին գործադիրը 509.5 մլն դրամ՝ 1 մլն 313 հազար դոլար հատկացրեց էկոպարեկների համար 22 նոր ավտոմեքենաներ գնելու համար։ Ստացվում է, որ պարեկային ծառայությունից զատ, ՀՀ պետական բյուջեն մսխվում է նաեւ Էկոպարեկային ծառայության վրա, եւ այդ դեպքում վատ կազմակերպչական աշխատանքների ու նախանշված ժամկետները խախտելու թիվ մեկ պատասխանատուն Հակոբ Սիմիդյանն է:

Սիմիդյանը, փոխարենը, շատ ակտիվ է քրեական եւ կոռուպցիոն պատմություններում, որոնց մասին մամուլը գրում է:

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման՝ 50 մլն դրամ ավելի թանկ գնով շահած մրցույթի փոխկապակցվածությունը քիչ էր, մոտ մեկ ամիս առաջ էլ «Օրագիր.news»-ը գրեց, որ փորձել են առեւանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին: Նրան փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենա, ինչը չի հաջողվել. խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետեւ ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ անչափահաս երեխաներին։ Բռնարար ՔՊ-ականներին զայրացրել էր Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «հեղափոխական իշխանությունների» մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Սուրենյան Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Հայկական քաղաքական դաշտում հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը․ Արման Աբովյան Եթե մեր ենթակառուցվածքների վրա հшրձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am