Աննա, բա մյուս նկարնե՞րն ուր են. փոքր մարդկանց մեծ բարդույթը. 168.am

Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդամենը «Հայկական Ժամանակ» ընտանեկան թերթի ազատազրկված սեփականատեր էր, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, նույն այդ թերթի խմբագիր, իրենց թերթում հաճույքով հրապարակում էին իրենց լրագրող, իսկ ներկայումս Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրեն Լուսինե Բարսեղյանի «Սպանելու հաճույքը» վերտառությամբ նյութը, որի բովանդակությունն արդեն երկու տարի ՀՀ նախագահի աթոռը չզբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի աֆրիկյան հանգիստն էր կամ նրանց մասնակցությամբ սաֆարին:

 Զանգահարել էին Նամիբիա և Տանզանիա, ճշտել բոլոր արժեքներն ու այդ թեման դարձրել իրենց հետագա տարիների գործունեության թոփ թեման՝ Քոչարյանն առյուծ է սպանել: Կրկին շեշտենք, Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ արդեն պաշտոնաթող նախագահ էր: Լուսինե Բարսեղյանի՝ 2010թ. գրած նյութը, ի դեպ, «Հայկական ժամանակը» վերահրապարակել էր նաև 11 տարի անց՝ 2021թ… Ուրեմն պետք էր…

Անցան տարիներ: Նիկոլ Փաշինյանի դրսի տերերը նրան բերեցին իշխանության, և նա արդեն վարչապետի կարգավիճակով էր թեման տաք պահում՝ արդեն իսկ 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը ձեռքին՝ Նիկոլ Փաշինյանը շրջում էր գյուղերով ու ցույց տալիս գյուղերի բնակիչներին՝ նրանց համար հաջողությամբ կերտելով ահարկու գալիքի կերպար… Աշխատեց… Եվ դա այն ժամանակ, երբ արդեն տեղի էր ունեցել 44-օրյա ողբերգական պատերազմը, երբ կորցրել էինք Արցախի զգալի մասը, շուրջ 5000 երիտասարդ կյանքեր, որոնց ամբողջական ցուցակը մինչ այսօր հրապարակված չէ, ավելին, երբ արդեն 1 ամիս էր, օկուպացված էր Գեղարքունիքի մարզի մի հատվածը… Ի դեպ, մինչ օրս: Բայց մարդիկ իրական սպառնալիքը թողած՝ իրենց համար երևակայական սպառնալիք էին ստեղծում ու տանուլ տալիս կյանքեր, երկիր ու պետություն…

 Անցավ էլի երեք տարի: Նիկոլ Փաշինյանը նախ Արցախը թղթով Պրահայում հանձնեց թշնամուն, ապա հայաթափեց ու կարմիր ժապավենով նվիրեց Ադրբեջանին: Բայց այդ մարդը դեռ վարչապետ է, ու գործող վարչապետի կինն ու դուստրը նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտի, Արցախի կապիտուլյացիայի ստորագրման օրը, երբ Եռաբլուրում ողջ օրը ողբ էր ու հեկեկոց, հրապարակում են լուսանկարներ ու տեսանյութեր իրենց աֆրիկյան հանգստից, այդ թվում՝ սաֆարիից:Այստեղ նիկոլական քարոզիչները կարող են հակադարձել, թե սաֆարի չի եղել, ընդամենը հանգստացել են բոլորիս հաշվին, սակայն Աննա Հակոբյանի լուսանկարն իր կողքով զենքով քայլող սևամորթ ուղեկցորդի հետ ինքնին խոսուն է: Պարզապես շրջահայացորեն երևի ոչ բոլոր լուսանկարներն են հրապարակվել;

Ի դեպ, Աննա Հակոբյանի ու նրա ուղեկիցների հագուկապն ամբողջովին քոփի փասթ էր արված ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի համանման լուսանկարներից: Ֆեյսբուքյան օգտատերերն էին ֆիքսել:

Նոյեմբերի 9-ի՝ հայերիս համար ողբերգական օրը շատերը գրեցին ու խոսեցին աֆրիկյան լուսանկարները հրապարակողների բարոյական ցածրագույն նշաձողի մասին, բայց այդ մարդիկ, պարզվում է, նաև մեծ բարդույթներ ունեն: Աֆրիկայում սաֆարիի դեռ չէին մասնակցել… Մասնակցեցին…

Հ.Գ. Հավաքական Փաշինյանենք 2010թ. իրենց կայքում պաշտոնաթող նախագահին հռետորական հարց էին ուղղում՝ որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանին այդքան փող: Հարցը վերահասցեագրելով՝ որտեղի՞ց Աննա Հակոբյանին այդքան փող:

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am