«Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե իշխանությունների դիրքորոշումն է չկարեւորել կրթությունը:
«Եթե այս կերպ շարունակվի երկրում բարդ իրավիճակ կստեղծվի, իսկ մեր կրթությունը միջազգային մակարդակում կդառնա անմրցունակ։ Սակայն կա կարեւոր խնդիր՝ հասկանալ, թե ուր ենք ուզում գնալ։ Եթե ուզում ենք, որ մեր ուսանողները սովորեն Քեմբրիջում, Օքսֆորդում, Հարվարդում եւ այլ հեղինակավոր համալսարաններում, իհարկե, այս բյուջեն քիչ է, սակայն եթե նայում ենք այն անորակ կրթությանը, որ ունենք հիմա, գուցեեւ ավելցուկ էլ տա եղած հատկացումը։
Խոսում ենք կրթության մասին, բայց ունենք մի իրավիճակ, երբ խոսակցություններ են պտտվում ԳԱԱ շենքը հյուրանոցի վերածելու մասին։ Այսինքն, ինչ է ստացվում՝ չհաջողեցինք գիտության ոլորտում եւ քոսոտ գիտությունից կառուցում ենք քոսոտ հյուրանոց»,-նշեց նա։
Բագրատյանն ընդգծեց նաեւ, որ փաստացի կրթության ոլորտն ունի 1․3 տրիլիոն դրամի բյուջե, որը իրականում խղճուկ բյուջե է, եւ այս պարագայում պետք է քննարկել ինչի հաշվին պետք է ավելացնել կրթության ֆինանսավորումը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը