«Փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը». Արմեն Աշոտյան

Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը   բանաձևի  ներկայացնելու հայկական պատվիրակության նախաձեռնությանը միացել են նաև պատգամավորներ Վրաստանից և Մոլդովայից: Հիշեցնենք,որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը: «Տեքստը փոխելու որևէ առաջարկություն որևէ պատվիրակություն չի ներկայացրել, և այն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել է հայկական պատվիրակությունը:Ընդունված տեքստը եվրոպական ոճ ու բովանդակություն ունի:  Փաստաթղթերը չեն կանխում պատերազմը։ Երբեմն լրագրողները հարցնում են, թե գնացիք, ուղերձներ, բանաձևեր ընդունեցիք, բայց մեկ է՝ Ադրբեջանը կրակում է։ Այո՛, փաստաթղթերը չեն կանխում պատերազմը, փաստաթղթերը նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը։ Փաստաթղթերը ստեղծում են քաղաքական կամք այս կամ այն երկրի համար, քաղաքական միջավայր, փաստաթղթերը հետո օգնում են պատժել մեղավորներին։ Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնարդյունքը »,- նշեց Աշոտյանը: Նա նկատեց, որ տարբեր միջազգային կառույցներում ընդունվում են բանաձևեր, սակայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են կրակոցներ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ դրանք դիվանագիտությամբ կանխվող երևույթ չեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքի պատճառով.«Մենք պետք է պայքարենք ու ստեղծենք ճիշտ քաղաքական միջավայր արցախյան հիմնախնդրի շուրջ, այդ թվում՝ եվրոպական քաղաքական առաջատար գործիչների մոտ»: Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է վերագնահատել առավելությունը խորհրդարանական համագործակցության եվրոպական կառույցների հետ: «Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը, իսկ այդ համաձայնագրով խորհրդարանական նոր ձեւաչափ է ենթադրվում: Եվրոպական խորհրդարանի հետ մեր խորհրդարանի աշխատանքները պետք է նոր որակ ստանան: Եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են եւ Հայաստանի քաղաքական ու պետական շահերի համար հատկանշական է եվրոպական ինստիտուտների դերը: ԵԽԽՎ-ի կոռուպցիոն սկանդալները բացահայտվելուց հետո տեսանելի են նաեւ ադրբեջանական անառողջ լոբբիզմի դրսեւորումները եվրոպական այլ երկրներում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am