Կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. նա հրել է ամուսնուն, վերցրել նրա ձեռքի ատրճանակը և կրակել.մանրամասներ Ճաճոյի Էդոյի որդու սպանությունից

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կինն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Միաժամանակ, փորձագետները նշել են, որ նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և նա կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան որոշում, որի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Վիճաբանություն պարեկների և փաստաբան Ռոման Երիցյանի միջև (video) Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը  Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում. Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում (video) ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին. փաստաբան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը «Մեզ հիմարի տեղ եք դրե՞լ․․․»․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Սրա պատասխանը տալու եք» (video) «Իմ ընկերներին տարել եք մահվան, իմ բերանը չե՛ք կարող փակել»․ պատերազմի մասնակից (video) Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանականներին (video) Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Խաչիկ Գալստյանին ու Վազգեն Սաղաթելյանին Ի՞նչ խոստացավ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիներին (video) Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածը» որակել է որպես ագրեսիա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շահումյան գյուղում ինչի՞ են արժանացել հերոսների նկարները (video) Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին «Պատվերով են սպա*ել, ակնհայտ է․․․»․ Մեսրոպ Առաքելյան (video) Այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է նաև Գյումրի քաղաքում. Ռուզաննա Խաչատրյանը՝ Նազելի Բաղդասարյանին Պետությունը չի կարող պարտադրել կաթողիկոսին Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից և տեղափոխվել է տուն՝ կալանքի կրումը շարունակելու ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը #ՀԻՄԱ․ «Ժողովու՛րդ, Նիկոլը լափի համար ձեր երեխաների կյանքն ուրիշներին խոստացավ». պատերազմի մասնակից (video) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների մասին Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am