ԵՊՀ-ում վաղ առավոտից լարված վիճակ էր: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ ԵՊՀ-ում անժամկետ դասադուլ է։ Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները և թույլ չեն տալիս ներսում գտնվող ուսանողներին դուրս գալ:
Ուսանողները բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է օրենքով։ Ուսանողները պահանջում են բանավեճ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
ԵՊՀ-ի դիմացից ուսանողները երթով շարժվել են մի քանի բուհերի ուղղությամբ: Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԵՊՀ ուսանողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց բողոքը հիմնավոր է. «Տարկետումը հանելով՝ կոռուպցիայի խնդիրը չի լուծվելու»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը