Արարատի մարզում ծնողների ներկայությամբ վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Լիաննա Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի ենթարկվելուց հետո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգոր Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արամ Անտոնյանը՝ իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Հնարավոր էր՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Տենց ա անում, որ նորից ընտրվի՝ Երևանն էլ տա, դուրս գա փախչի․ քաղաքացի (video) Վիճաբանություն պարեկների և փաստաբան Ռոման Երիցյանի միջև (video) Ինչու՞ էր Փաշինյանը խոնարհ հարսի պես լսում կաթողիկոսի անունը  Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում. Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում (video) ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին. փաստաբան Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և էլեկտրական «Volkswagen ID.4»-ը «Մեզ հիմարի տեղ եք դրե՞լ․․․»․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video) Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Սրա պատասխանը տալու եք» (video) «Իմ ընկերներին տարել եք մահվան, իմ բերանը չե՛ք կարող փակել»․ պատերազմի մասնակից (video) Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք պահել․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանականներին (video) Տիգրան Աբրահամյանը հանդիպել է Խաչիկ Գալստյանին ու Վազգեն Սաղաթելյանին Ի՞նչ խոստացավ Իշխան Սաղաթելյանը գյումրեցիներին (video) Մեքսիկայում անկարգությունների մեծ ալիք է սկսվել խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածը» որակել է որպես ագրեսիա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շահումյան գյուղում ինչի՞ են արժանացել հերոսների նկարները (video) Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին «Պատվերով են սպա*ել, ակնհայտ է․․․»․ Մեսրոպ Առաքելյան (video) Այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանը հաղթել է նաև Գյումրի քաղաքում. Ռուզաննա Խաչատրյանը՝ Նազելի Բաղդասարյանին Պետությունը չի կարող պարտադրել կաթողիկոսին Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից և տեղափոխվել է տուն՝ կալանքի կրումը շարունակելու ԵՄ-ն փետրվարի 23-ին չի ընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը #ՀԻՄԱ․ «Ժողովու՛րդ, Նիկոլը լափի համար ձեր երեխաների կյանքն ուրիշներին խոստացավ». պատերազմի մասնակից (video) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am