ԱՄՆ-ի առևտրի նախարարը ներդրումներ ունի Պուտինի դստեր ամուսնու ընկերությունում. բացահայտում

Կիրակի օրը արտահոսք ստացած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի առևտրի նախարար, 79-ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսը 2 և 10 միլիոն դոլարների ներդրումներ ունի Ռուսաստանի հետ կապված Navigator Holdings ընկերությունում, որը զբաղված է առևտրային միջատլանյան փոխադրումներով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ռոսը չի հրապարակել Ռուսաստանի հետ իր կապերի մասին տեղեկությունն այն ժամանակ, երբ Սենատը քննարկում էր իր թեկնածությունն այս պաշտոնին: Նրա կապերի մասին հայտնի դարձավ օրերս Բերմուդայում գտնվող Appleby օֆշորային իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքից, հայտնի որպես Paradise Papers: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում ֆինանսական վերնախավի ներկայացուցիչներին, երբ նրանք փորձում էին թաքցնել եկամուտը՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար: Ռոսի վերաբերյալ բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հատուկ հետաքննողն ու Կոնգրեսի երեք առանձին մարմինները հետաքննում են ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության խնդիրը: Ամերիկյան հատուկ ծառայություններն եզրակացրել են, որ միջամտության գործընթացը ղեկավարել է անձամբ նախագահ Պուտինը, ով փորձել է հարվածել ամերիկյան ժողովրդավարությանը: Ըստ հրապարակված նյութերի, Ռոսն իր Navigator Holdings-ի բաժնետոմսերը պահում էր օֆշորային գոտիներից մեկում, ուր գտնվում է նաև նրա շուրջ 2 միլիարդ դոլարի կարողությունը: Առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Ռոսը դուրս է հանել իր ակտիվները միջօվկիանոսային փոխադրումներ իրականացնող ընկերությունից և խորհրդակցում է այժմ էթիկայի ոլորտի պաշտոնատար անձանց հետ՝ վստահ լինելու, որ բոլոր էթիկական խնդիրները վերացված են:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am