ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9,600,000 դրամ տուգանքի գումար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1,800․000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
«Արդյոք այն, ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…». Լուսինե Մարտիրոսյան Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել «Հարգե՛ք ձեր մոր հիշատակը», «Ձեզ դաստիարակված պահեք»․ կռիվ լրագրողի և Ռուբինյանի միջև (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am