Իրանում բարեփոխիչներն ու չափավոր թեկնածուները, ինչպես վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, վճռական հաղթանակ են տարել Թեհրանում, իսկ պահպանողական տրամադրություններով ուժերը խորհրդարանում զրկվել են ձայների մեծամասնությունից:
Հասան Ռոուհանիի կողմից հանդես եկող բարեփոխիչներն ու չափավոր ուժերն ամենայն հավանականությամբ ստացել են Թեհրանում իշխանական մարմինների բոլոր՝ 30 տեղերը: Ավանդաբար, շրջաններում աջակցում են պահպանողական քաղաքական գործիչներին:
Նշվում է, որ քվեարկությունը ցույց է տվել, որ երկրում տեղի է ունեցել տեղաշարժ՝ հօգուտ չափավոր ուժերի, ինչը նոր շրջանի սկիզբ է նախանշում:
Դիտորդների խոսքով՝ նախագահ Ռոուհանիի դիրքերն ամրապնդվել են, ինչը կարող է բարեփոխիչներին թույլ տալ երկխոսությունը խորացնել Արևմուտքի հետ:
Նախնական տեղեկություններով՝ փորձագետների խորհրդում բարեփոխիչներին ու չափավոր թեկնածուներին նույնպես հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը