Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը վերհիշել է Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։
Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը