Նոր կյանքի նախկին գյուղապետն ու մանկապարտեզի նախկին տնօրենը հայտնվել են դատարանում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում: Նոր կյանքի գյուղապետը արդեն մի քանի ամիս է դատական կարգով առանձին-առանձին բողոքարկում է ոստիկանության Արարատի բաժնի կողմից կայացված երկու որոշումները: Գարիկ Սարգսյանի փաստաբան Ռուսամ Բադասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Վեդի) երկու գործով էլ նիստ է կայացել: «Այսօր դատարանում քննարկվում էր քրեական գործ չհարուցելու երկու որոշում: Մեկը վերաբերվում էր ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելու եւ պաշտոնական լիազորություններն անցելու վերաբերյալ մեր հայտնած տվյալների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվելուն: Նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ շահագրգիռ անձինք պետք է ներգրավվեին: Այդ դեպքում նախկին համայնքապետ Մայիս Աբրահամյանն էր, որն այսօրվա դատական նիստին ներկայացել էր, իր դիրքորոշումը հայտնեց բողոքի վերաբերյալ»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ինքը միջնորդել էր, որպեսզի դատական նիստն անցներ դռնփակ ռեժմիով: Փաստաբանն իր այս միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ եթե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվի, նոր քննություն ընթանա, ապա ներկայիս հնարավոր հրապարակայնությունը հետագայում կխանգարի նախաքննությանը: Անդրադառնալով դատավարական հսկողություն իրականացրած դատախազի դիրքորոշմանը, փաստաբանը տարակուսանք հայտնեց: «Վերջինս նշում էր, թե ի՞նչ կապ ունի՝ գյուղապետն ոււմ է օտարել համայնքի գույքը: Իր դստե՞րը, կնոջը, թե՞, օրինակ՝ Պողոսին: Կարծում եմ՝ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, թե ինչ կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձն ում է օտարել հողամասը: Դա քրեական գործով առանցքային նշանակություն ունեցող փաստ է, որն ուսումնասիրության կարիք ունի: Հենց դրանով է հիմնավորվում, թե արդյո՞ք մարդը կարող էր ունենալ շահագրգռվածություն ավագանու նիստն անցկացնելու, չանցկացնելու, կեղծելու մասով»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ պնդելով, որ քրեական գործը պետք է հարուցված լիներ եւ չպետք  է ոստիկանությունը բավարարվեր ավագանու անդամների բացատրություներով, այլ պետք է հարուցվեր քրեական գործ եւ դատաձեռագրաբանական մի շարք փորձաքննություններ անցկացվեր՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավագանու անդամներն իսկապես ստորագրել են ավագանու արձանագրությունների տակ: Բադասյանն նկատում է, որ Մայիս Աբրահամյանի եւ Քնարիկ Ամիրյանի նախկին գործունեության վերաբերյալ կատարված բացահայտումներից հետո միայն Քնարիկ Ամիրյանի մասով քրական գործ հարուցվեց, դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվեց, իսկ Մայիս Աբրահամյանի մասով՝ ոչ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am