«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ բուժզննման համար, ինչը հաստատել էր ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։
Մեր տեղեկություններով, մինչ «Աստղիկ» դիմելը, նա 4 օր պառկած է եղել տանը. ունեցել է ճնշման և «հարակից» խնդիրներ, սակայն չի անսացել տնեցիների հորդորին` դիմել բժշկի, որպեսզի «շուխուր» չլինի: Բայց երբ դրան ավելացել են սրտային «տատանումները», ստիպված է եղել դիմել իր լավ բարեկամ Լֆիկի «Աստղիկ» հիվանդանոց:
Որոշ տեղեկություններով` նա ծանր է տանում իր շուրջն ստեղծված նոր իրավիճակը, նաև այն, որ չհաջողվեց հանդիպել Դմիտրի Մեդվեդևի հետ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ վերջինիս հարաբերությունները լավ չեն նաեւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ` «լիքը տարաձայնությունների թեմաներ կան»: Սակայն Արգամիչի հարաբերությունները շատ լավ են Սամվել Կարապետյանի, անգամ իր վաղեմի թշնամու՝ Տիգրան Սարգսյանի եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Վերջերս էլ նա հյուրընկալվել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին եւ նրա հետ գեղատեսիլ Ծիծեռնավանք գնացել «ուքենդի» օրերին` ի հեճուկս իր «լավը չուզողների»: «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարեւորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը