Թրամփի քաղաքականությունն ու «Գրին քարտ»-ի սիրահար հայերը

«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա: Ըստ ԱՄՆ նախագահի՝ խաղարկությանը փոխարինող նոր համակարգը ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին: Նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարածը ուզբեկստանցի 29-ամյա Սայֆուլլո Սաիպովն է, ով «Գրին քարտ» էր շահել եւ այդ միջոցով էր հայտնվել ԱՄՆ-ում: Ահաբեկչությունից հետո գործող վիճակախաղի վերաբերյալ Թրամփը կրկին իր կոշտ գնահատականը տվեց: Գաղտնիք չէ, որ «Գրին քարտի» խաղարկությունը ՀՀ քաղաքացիների համար եւս ԱՄՆ-ում հայտնվելու ամենատարածված ճանապարհներից է: Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Արեւելյան Եվրոպայի երկրների ցանկում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցության թվաքանակով Հայաստանը 4-րդ տեղում է. «Միայն 2015 թ. 2500 ՀՀ քաղաքացի «Գրին քարտ» է շահել ու մեկնել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին մոտ 55-ից 60 հազար մարդ է դիմել խաղարկությանը: Խոսքը 2014, 2015, 2016 թթ. մասին է»: Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն գնում է Անգլիայի ճանապարհով: «Անգլիան դեռ 17 տարի առաջ փոխեց ներգաղթի քաղաքականությունը եւ հայտարարեց, որ իրենց պետք չեն սեւագործ բանվորներ, որոնք կատարում են ցածրակարգ աշխատանք: Հիմա ԱՄՆ–ն է հայտարարում, որ իրեն բարձրակարգ մասնագետներ են պետք, ովքեր կտիրապետեն անգլերենին, կարող են օգուտ բերել տնտեսությանը եւ ինտեգրվել ամերիկյան աշխատաշուկայում»,- ասաց ժողովրդագետը: Հարցին, թե փոփոխությունը չի՞ նպաստի արդյոք, որ Հայաստանից պարզապես «ուղեղների արտահոսք» կլինի, Ա. Մարկոսյանը պատասխանեց. ««Ուղեղների արտահոսք» միշտ էլ եղել է: Մի պահ կանգ էր առել, բայց այս պահին որոշակիորեն կա այդ արտահոսքը: Այդ պատճառով փաստը չեմ ուզում կապել նշված խաղարկության հետ: Բարձրակարգ մասնագետները ՀՀ–ից ոչ միայն ԱՄՆ, այլեւ ուրիշ երկրներ են հեռանում: Այդ փաստը ավելի շատ կկապեի մեր ներքին քաղաքականության հետ: Օրինակ՝ Հարկային օրենսգիրք է փոխվում, աշխատավարձ ստացողների դրույքաչափերն են բարձրանում, սա եւս կարող է նպաստել: Խաղարկությունն, իհարկե, փոփոխություն կբերի Հայաստանից ԱՄՆ մեկնողների համար: Էլի կմեկնեն, չեմ ասում չեն մեկնի, բայց արդեն կմեկնեն որակյալ մասնագետները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am